Добавить новость
123ru.net
World News
Январь
2018

Արցախում Ալիևի ասածներին հանգիստ են վերաբերում, արցախյան պատերազմի արդյունքում արցախահայությունը լուծել է խնդիրը․ Վահրամ Բալայան

0

Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հենվում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար առաջարկվող միայն տարածքային ամբողջականության սկզբունքի վրա: Tert.am-ի հետ զրույցում նա նկատեց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը:

«Միջազգային հանրությունը նաև առաջարկում է հիմնախնդիրը լուծել ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքն ընդունելով: Միջազգային հանրությունը ցանկանում է հիմնախնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, սակայն Ադրբեջանն է միայն իր տեսանկյունից է  փորձում իրավիճակը ներկայացնել՝ անընդհատ տարածքային ամբողջականության մասին խոսելով»,- ասաց նա:

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում։ «Ադրբեջանի արդարացի դիրքորոշումն այդ հակամարտության կարգավորման հարցով հիմնված է միջազգային իրավունքի վրա։ Միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի անքակտելի մաս», - այս մասին հայտարարել է նա:

Արցախի ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը մատնանշեց, որ Արցախը երբեք էլ Ադրբեջանի մաս չի եղել: «Ոչ մի իրավական բան չկա, որ Արցախը եղել է Ադրբեջանի կազմում: Մինչև Ադրբեջանի Սովետական Հանրապետության ստեղծվելը՝ 1917 թվականին Արցախում արդեն ստեղծվել էր  ազգային իշխանություն, որը 1918 թվականի հուլիսին վերջնական տեսքի բերվեց։ Արցախը մինչև խորհրդային կարգերի հաստատումը պայքարեց իր անկախության համար, և պետք է ասեմ, որ այս հարցում հաջողեց»,- ասաց նա:

Ըստ նրա՝ միջազգային հանրության հետ պետք է ավելի ակտիվ աշխատել՝ իր նշած ճշմարտությունները հասցնելու համար: «Մենք էլ պետք է լավ աշխատենք, միջազգային հանրությանը դա պետք է ներկայացնենք: Վերջիվերջո  ինքնավար մարզերը որոշակի կարգավիճակ ունեին խորհրդային համակարգում,- ասաց նա՝ պնդելով, որ հենց այս ամենը հաշվի առնելով՝ պետք է հասկանալ, որ Ադրբեջանի նախագահի ասածները ոչ մի իրավական հիմք չունեն,- միջազգային հանրությունը բոլորովին վերջերս Հայաստանի և Եվրամիության միջև համաձայնագրում ընդունել էր, որ հիմնախնդիրը պետք է լուծվի նաև ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա»:

Արցախի խորհրդարանի փոխնախագահի կարծիքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նման հայտարարություններ է անում ոչ այնքան արտաքին, որքան ներքին լսարանի համար: «Այդ մեկնաբանություններն ուղղված է Ադրբեջանի հասարակությանը, որն ընդհանրապես անտեղյակ է քաղաքական զարգացումներից, պարզապես դրանք արվում են հասարակությանը մոլորեցնելու համար»,- ասաց նա:

Վահրամ Բալայանը հիշատակեց, որ տարածքային ամբողջականության սկզբունքը հիմնականում գերտերությունները առաջ են բերել իրենց ազդեցությունը տարբեր հիմնախնդիրներում պահելու նպատակով, սակայն միևնույն ժամանակ նրանք ընկալում են, որ ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք:

«Նրանք ընդունում են, որ ժողովուրդները, որոնք ապրում են իրենց հայրենիքում պետք է ազատ ապրեն»,- նշեց նա:

Արցախում Ալիևի ասածներին հանգիստ են վերաբերում: Վահրամ Բալայանի խոսքով՝ արցախահայությունը  1991-1994 թվականներին արցախյան պատերազմի արդյունքում լուծել է խնդիրը:

«Արցախն ունի իր պետականությունը, հարաբերություններ է ձևավորում աշխարհի տարբեր երկրների հետ՝ չնայած որ չճանաչված չենք: Ապրիլյան իրադարձություններից հետո տարբեր երկրներից պատվիրակություններ ենք ընդունել: Աշխարհն արդեն փորձում է մեզ հետ խոսել, տեսնում է, որ ժողովրդավարական սկզբունքների հիման վրա է կառավարվում և որը տարածաշրջանում անվտանգության երաշխավորներից է․Արցախի գոյությունը տարածաշրջանում խաղաղությունը և կայունությունը պահպանող գործոն է»,- ասաց նա:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net