Մահացել է Motorhead-ի կիթառահար Էդի Քլարկը
67 տարեկան հասակում մահացել է Motorhead ռոք խմբի կիթառահար Էդի Քլարկը: Նա մահացել է թոքերի բորբոքումից, հայտնում է The Independent-ը:
«Մենք հուսահատությամբ հայտնում ենք լուրը, որն ինքներս ենք լսել այսօր քիչ առաջ… Էդվարդ Ալլան Քլարկը, կամ ինչպես մենք գիտեքն և սիրում ենք նրան՝ «Արագ» (Fast) Էդի Քլարկը, երեկ մահացել է»,- նշվում է Facebook-ում խմբի էջում:
Քլարկը խմբի անդամ է եղել 1976 թվականից:
Motorhead-ի բրիտանական խումբ է, որը մեծ ազդեցություն է թողել հարդ ռոքի զարգացման վրա:
