Добавить новость
123ru.net
World News
Январь
2018

ՄԻԵԴ-ը բավարարեց նախկին ընդդիմադիր, ներկայումս Դանիայում ՀՀ դեսպան Արզումանյանի՝ Հայաստանի դեմ ներկայացրած հայցը

0
Դանիայում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում շահել է Հայաստանի դեմ ներկայացրած հայցի գործով դատը, և այժմ պետական բյուջեից ՀՀ կառավարությունը Արզումանյանին պետք է վճարի 2,5 հազար եվրո: Ստեղծվել է թերևս աննախադեպ մի իրավիճակ, երբ իշխանությունը պետք է փոխհատուցում վճարի երբեմնի ընդդիմադիր գործչի իրավունքների ոտնահարման համար, որին հետագայում նշանակել է դեսպան:


Դատարանի այսօր հրապարակած վճռում կարդում ենք․ «Գործն առնչվում է [Հայաստանի] նախկին արտգործնախարար և «Քաղաքացիական անհնազանդություն» քաղաքական շարժման առաջնորդի կալանավորմանը՝ փողերի լվացման համար: Հայցվորը՝ Ալեքսանդր Արզումանյանը ձերբակալվել է 2007 թ․ մայիսին և կալանավորվել: Դատարանը որոշում է կայացրել նրա կալանավորման մասին՝ հիմք ընդունելով հանցագործության ծանրությունը, նրա թաքնվելու, արդարադատությանը խոչընդոտելու կամ վերստին հանցագործություն գործելու ռիսկը:


Չնայած Արզումանյանի առարկություններին, դատարանն այնուհետև մի քանի անգամ նույն հիմքով երկարաձգել է նրա կալանքի ժամկետը, մինչև ազատ արձակումը սեպտեմբերին, պայմանով, որ նա չի լքելու իր բնակության վայրը: Հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետը՝ Արզումանյանը գանգատ է ներկայացրել առ այն, որ տեղական դատարանները ձախողվել են իր կալանավորումը բավարար ծավալով հիմնավորելու հարցում»:




Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի համաձայն, Ալեքսանդր Արզումանյանի պարագայում խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետը, ըստ որի, յուրաքանչյուր ձերբակալված կամ կալանավորված անձ անհապաղ պետք է կանգնի դատարանի առջև, և նրա գործով խելամիտ ժամկետում պետք է դատաքննություն իրականացվի: Նույն կետի համաձայն, ձերբակալված կամ կալանավորված անձը մինչև դատավարության մեկնարկն ազատ արձակվելու իրավունք ունի, պայմանով, որ երաշխավորված է անհրաժեշտության դեպքում նրա՝ դատարան ներկայանալը:


ՄԻԵԴ-ը վճռել է՝ պարտավորեցնել Հայաստանի կառավարությանը՝ 2000 եվրո վճարել Ալեքսանդր Արզումանյանին, որպես բարոյական վնասի փոխհատուցում ու ևս 500 եվրո՝ նրա կողմից արված ծախսերի դիմաց: «Ազատությունն» այսօր դիմեց Արզումանյանին՝ մեկնաբանություն ստանալու ակնկալիքով, սակայն Դանիայում Հայաստանի դեսպանը չարձագանքեց:


2006 թվականին ընդդիմադիր գործիչ Ալեքսանդր Արզումանյանն ու մի խումբ համախոհներ հիմնեցին «Քաղաքացիական անհնազանդություն» շարժումը: Արդեն հաջորդ տարի՝ 2007-ին Արզումանյանն ակտիվորեն ներգրավվեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահական քարոզարշավի աշխատանքներում, ում օրոք՝ 1996-1998 թ․թ․ հանդիսացել է Հայաստանի արտգործնախարարը: Այդ պաշտոնից նա հեռացավ նախագահ Տեր-Պետրոսյանի պաշտոնանկությունից անմիջապես հետո:


Որոշ ժամանակ անց հեռանալով Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած «Հայ ազգային կոնգրեսից», Արզումանյանը 2013 թ․ հոկտեմբերին Արարատ Զուրաբյանի, Կարապետ Ռուբինյանի և Հովհաննես Իգիթյանի հետ վերականգնեց «Հայոց համազգային շարժում» կուսակցությունը՝ շարունակելով ընդդիմադիր գործունեությունը:


Անցած տարվա փետրվարին Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ լքել է ՀՀՇ-ն՝ պատճառաբանելով, թե վաղուց էր մտորում կուսակցական գործունեությունից հրաժարվելու մասին: Իր այդ հայտարարությունից մոտ հինգ ամիս անց՝ 2017 թ․ հուլիսին, նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ալեքսանդր Արզումանյանը նշանակվեց Դանիայի Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան:





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net