Добавить новость
123ru.net
World News
Январь
2018

Թուրքիայի ներկայիս իշխանությունները «հաջող» չեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների համար. ԱԳ փոխնախարար

0

Ոչինչ չի կարող խանգարել Հայաստանին 2018թ.-ի գարնանն առոչինչ հայտարարել հայ-թուրքական արձանագրությունները: Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Ըստ նրա՝ եթե Թուրքիայի իշխանություններն առանց նախապայմանների վավերացնեին այս արձանագրությունները, այդ ժամանակ գուցե փաստաթուղթը չչեղարկվեր, բայց այդպիսի միտում Թուրքիայի իշխանությունների կողմից չկա: Նա նշեց, որ Թուրքիան շարունակում է հայտարարել, որ արձանագրությունները կվավերացվեն միայն ղարաբաղյան հակամարտության իրենց ցանկացած տարբերակով կարգավորման դեպքում: Հենց այդ մոտեցումն էլ, ըստ նրա, խանգարեց կարգավորել Հայաստան-Թուրքիա հարաբերությունները: Փոխնախարարը շեշտեց՝ Հայաստանի համար այդ մոտեցումը երբեք ընդունելի չի լինի, նման նախապայմաններով Հայաստանի հետ խոսելն անիմաստ է: Շավարշ Քոչարյանն ասաց, որ որքան հեռու մնա Անկարան հայ-ադրբեջանական հարաբերություններից, արցախյան հիմնահարցից, այնքան օգտակար կլինի բանակցային գործընթացի համար:

- Նախորդ տարի սեպտեմբերին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ 2018թ.-ի գարուն ենք մտնելու առանց հայ-թուրքական արձանագրությունների: Ինչ-որ բան փոխվե՞լ է, այս ընթացքում հնարավո՞ր է, որ առաջացել են որոշակի գործոններ, որոնք կխանգարեն Հայաստանին առոչինչ հայտարարել այս արձանագրությունները:

- Մեզ ոչինչ չի խանգարում: Եթե Թուրքիայի իշխանությունները գնային նրան, որ առանց նախապայմանների վավերացնեին արձանագրությունները, այդ ժամանակ տեղ կլիներ մտածելու, բայց այդպիսի միտում մենք չենք տեսնում:

- Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո միջնորդները չե՞ն փորձել համոզել Հայաստանին՝ չհանել ստորագրությունն այս արձանագրություններից:

- Միջնորդերը վաղուց համոզվել են, որ Հայաստանն իր կողմից անհրաժեշտ ճանապարհն անցել է և որ խոսքը Թուրքիայինն է: Ժամանակին այս մասին միջնորդները հայտարարություն արել, նրանք այս ամենը հստակ գիտակցում են, դրա համար Հայաստանի նկատմամբ որևէ կշտամբանք միջնորդների կողմից չի սպասվում:

- Պարո՛ն Քոչարյան, արդյո՞ք այս տարի գարնանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և սահմանների բացման հեռանկարի վրա վերջնականապես «խաչ է քաշվում»:

- Գիտեք, հարևան երկու երկրների պարագայում հարաբերությունների կարգավորման հեռանկար միշտ էլ կա: Եղել է նախաձեռնություն, որը հնարավորություն էր տալիս սկսել կարգավորման գործընթաց, բայց թուրքական կողմը տապալեց այն: Թուրքիայի ներկայիս իշխանությունները «հաջող» չեն նման գործընթացների համար:

- Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը արձանագրությունները առոչինչ հայտարարելու վերջնաժամկետ դրեց գարունը: Արդյո՞ք այս ժամանակը տրվեց, որպեսզի միջնորդները որոշակի աշխատանք հասցնեն տանել և գուցե աշխատեն Թուրքիայի հետ՝ թույլ չտալու համար գործընթացի դեյուրե ավարտ:

- Միջնորդները շատ ջանքեր են գործադրել, որ գործընթացն առաջ շարժվի, բայց այն միևնույնն է առաջ չի շարժվել և չի շարժվի մինչև նախագահի կողմից նշված ժամկետը: Մյուս կողմից` կան համակարգային փոփոխություններ, կա մի իրավիճակ, երբ ինքը նախագահն էր ժամանակին նախաձեռնել այս գործընթացը և ինքը հնարավորություն ունի օրենքով սահմանված կարգով չեղարկել այս համաձայնագրերը:

- Թուրքիայի իշխանությունները նշում են, որ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել այն ժամանակ, երբ լուծվի ղարաբաղյան հակամարտությունը: Ի՞նչ կարող եք ասել այս մասին:

- Հենց այդ մոտեցումն էլ խանգարեց կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները: Այդ մոտեցումը Հայաստանի համար երբեք ընդունելի չի լինի, նման նախապայմաններով մեզ հետ խոսելն անիմաստ է: Որքան հեռու մնա Անկարան հայ-ադրբեջանական հարաբերություններից, արցախյան հիմնահարցից, այնքան օգտակար կլինի բանակցային գործընթացի համար:

- Հարևան Իրանում տեղի ունեցած ցույցերն ինչպե՞ս կգնահատեք: Արդյոք դա վտանգավո՞ր կարող է լինել մեզ համար:

- Հայաստան-Իրան հարաբերությունների վրա տեղի ունեցողը բացասական անդրադարձ չի ունենա: Մեր հարաբերությունները պահպանվելու են:

- Խոսվում է այն մասին, որ Իրանում տեղի ունեցած ցույցերի հետևում ԱՄՆ-ն է կանգնած: Կա՞ արդյոք նման հիմք մտածելու:

- Ցանկացած ցույցերի մասին նման բան միշտ էլ ասվում է՝ որտեղ ուզում է դա լինի: Դա ստանդարտ է: Արտաքին ուժերը ցույց են տալիս իրենց դիրքորոշումն այդ ցույցերի նկատմամբ և դա կարելի է գնահատել միջամտություն կամ աջակցություն կամ հակառակը: Նման միտումներ միշտ էլ կարելի է տեսնել: Տվյալ պարագայում այնքան բացահայտ արտահայտվեց արտաքին ուժերի շահագրգռվածությունը, որ որոշակի հիմքեր այդպես խոսելու, իհարկե, կան:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net