Добавить новость
123ru.net
World News
Январь
2018

Էդուարդո Էռնեկյանն օդանավակայանների բիզնեսի կառավարումը կփոխանցի եղբորորդուն

0

Լուսանկարը՝ Armeniasputnik.am-ի

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն օդանավակայանների ոլորտի իր բիզնեսում պատրաստվում է այս ամիս Նյու Յորքում բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխում իրականացնել (Initial Public Offering), գրում է bloomberg.com կայքը՝ մանրամասնելով, որ գործարքով զբաղվելու է նրա եղբորորդին՝ Մարտին Էռնեկյանը:

Աղբյուրը նկատում է, որ դա կլինի խիստ խորհրդանշական քայլ: Հայ մեծահարուստի բազմամյա ու արգասաբեր կարիերայի ընթացքում արժեթղթերի վաճառքը կլինի նշանակալի իրադարձություն, որով կազդարարվի թանկարժեք բիզնեսի կառավարման ղեկի փոխանցումն իր իսկ ընտրած իրավահաջորդին:

«Ես եմ դիմում նման քայլի, սակայն դա չի նշանակում, որ կառավարողը ես եմ: Միակ մարդը, ով կառավարում է օդանավակայանները, եղբորորդիս է»,- Բուենոս Այրեսի իր գրասենյակում տված հարցազրույցի ժամանակ ասել է Էռնեկյանը:


Ընդհանուր առմամբ, 85-ամյա Էռնեկյանի՝ ամբողջ աշխարհում 51 օդանավակայան ղեկավարող Corporacion America Airports SA ընկերությունը մտադիր է հունվար-փետրվար ամիսների ընթացքում վաճառքի հանել 750 մլն դոլարի արժեթուղթ:


Հայտնի է, որ ընկերությունը 2017թ. առաջին 9 ամսում վաստակել է 1.2 մլրդ դոլար:


Էդուարդո Էռնեկյանը ծնվել է 1932 թվականի դեկտեմբերի 4-ին Բուենոս Այրեսում, հայ գաղթականների ընտանիքում։ Էռնեկյանների ընտանիքը հիմնել է տեքստիլ ձեռնարկություն։ Երբեք ամուսնացած չի եղել, երեխաներ չունի։ 


Գործարարին են նաև պատկանում «America TV» հեռուստացանցը, 4 ռադիոկայան և «El Cronista» ֆինանսական ամսագիրը։ 2001 թ. դեկտեմբերի 17-ից Էռնեկյանի «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությանն է պատկանում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը՝ Հայաստանի խոշորագույն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հետ միասին: 2006թ. ձեռք է բերել Հայաստանում մեծությամբ երրորդ՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ բաժնետոմսերի 95%-ը։ Գործարարը նաև խոշոր ներդրումներ է իրականացնում գյուղատնտեսության ոլորտում։


Անցյալ տարի արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել։






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net