Добавить новость
123ru.net
World News
Январь
2018

Եթե բուժաշխատողը գնում է պոլիկլինիկա, մեկը իր ձեռքը բռնեց՝ դա մասնագիտական գործունեությանը խոչընդո՞տ է. Գ. Կոստանյանը դեմ է օրենքից մասնագիտական բառը հանելուն

0

ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նիստում 2-րդ ընթերցմամբ քննարկվեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների» նախագիծը, որով առաջարկվում է բուժաշխատողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար պատիժ սահմանել: Նախագծի հեղինակներն են ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավորներ Հրայր Թովմասյանն ու Կարեն Ավագյանը:

Նախագծի հեղինակները ներկայացրեցին, որ օրենքի նախագծով առաջարկվում է բուժաշխատողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար պատիժ սահմանել, այսինքն, եթե բուժաշխատողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտում են այնպես, որ դա կատարվում է նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից 500-ապատիկի չափով:

Իսկ բուժաշխատողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պատժվում է կալանքով՝ 1-2 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով:

Օրենքի նախագծի հետ կապված առաջարկներ էին եղել, որոնցից մեկը վերաբերում էր «մասնագիտական գործունեությունը» չգրելուն՝ հանելով մասնագիտական բառը: Սակայն այս առաջարկը չողջունվեց հանձնաժողովի անդամների կողմից: Այս գաղափարին դեմ արտահայտվեց ԱԺ փոխխոսնակ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը: Վերջինս վկայակոչեց փաստաբանների, լրագրողների մասին համանման դրույթները, որտեղ կա մասնագիտական բառը:

Հովհաննիսյանի հետ համակարծիք էր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը. նա պնդեց, որ մասնագիտական բառը պետք է մնա:

«Մի իրավակիրառող էլ ես եմ եղել, ես ինքս եմ որոշում իրավակիրառությունը նմանատիպ նորմերի: Մենք պետք է գնահատենք՝ որ պահից սկսեց հանցակազմը, որ պահից ավարտվեց: Երբ բուժաշխատողը առավոտ զարթնեց, գնում է պոլիկլինիկա՝ աշխատանքի, արդյոք դա իր մասնագիտական գործունեությո՞ւնն է, որ էդ պահին, երբ մեկը իր ձեռքը բռնեց, ասաց՝ մի՛ գնա, ասենք մասնագիտական գործունեությունը խոչընդոտե՞ց, դա իր մասնագիտական գործունեությանը խոչընդո՞տ է: Մենք պետք է գնահատենք՝ որ պահին է իր մասնագիտական գործունեությունը սկսում»,-ասաց նա:

Ի վերջո հանձնաժողովի անդամները քվեարկությամբ որոշեցին, որ «մասնագիտական գործություն» արտահայտությունը պետք է անփոփոխ թողնել:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net