Добавить новость
123ru.net
World News
Январь
2018

Ինքնաթիռը, որում 5 հայ ուղևոր է եղել, Թբիլիսիի փոխարեն վայրէջք է կատարել Բաքվում

0

Հունվարի 8-ին Չինական ավիաուղիներին պատկանող Պեկին-Թբիլիսի չվերթն իրականացնող օդանավը, որում եղել է ազգությամբ հինգ հայ, որից երեքը՝ ՀՀ քաղաքացի, վայրէջք է կատարել Բաքվում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց  օդանավի ուղևոր Իդա Մնացականյանը՝ ավելացնելով, որ հայերից մեկը 5-ամյա երեխա է եղել:

«Երեք օր առաջ Պեկին-Թբիլիսի չվերթն իրականացնող օդանավը մի քանի պտույտ տվեց, և ըստ օդանավի անձնակազմի բացատրության՝ չկարողացավ վայրէջք կատարել մառախուղի պատճառով: Մենք օդանավի անձնակազմին հայտնեցինք, որ չենք ցանկանում, որ օդանավը վայրէջք կատարի Բաքվի օդանավակայանում, որովհետև օդանավում հայեր կան և պետք է գտնել այլ այլընտրանքային տարբերակ: Սակայն մեզ չլսեցին և օդանավը վայրէջք կատարեց Բաքվում»,-ասաց Մնացականյանը:

Նա հայտնեց, որ բացի այն, որ օդանավը վայրէջք է կատարել Բաքվում, անձնակազմից իրենց չեն մոտեցել և արգելել են նրանց մնալ օդանավի մեջ:

«Մեզ մոտեցավ Բաքվի օդանավակայանի մեկ աշխատակից, ասաց, որ տեղյակ է, որ ազգությամբ հայեր ենք, հորդորեց ինքնաթիռում թողնել անձնագրերը և դուրս գալ չեզոք գոտի: Մենք այդպես էլ արեցինք, ամուսնուս և երեխայիս անձնագիրը թողեցինք օդանավակայանում, ես վերցրեցի իմ անձնագիրը, որովհետև ես և երեխաս ԱՄՆ քաղաքացիներ ենք, ամուսինս՝ Հայաստանի: 12 ժամ մնացինք Բաքվի օդանավակայանում։ Այն հատվածը, որը տրամադրել էին մեզ, միայն հայերով էինք գտնվում»,-ասաց Մնացականյանը: 

Նա հայտնեց, որ այդ ընթացքում Չինական ավիաուղիների (գրասենյակ ունի Բաքվի օդանավակայանում)  որևէ ներկայացուցիչ իրենց չի մոտեցել, իսկ մառախուղի պատճառով այդ օրը Թբիլիսի ժամանող ինքնաթիռները վայրէջք չեն կատարել Թբիլիսում, սակայն Բաքու ևս չեն ժամանել:

Մնացականյանը հայտնեց, որ Բաքվից անմիջապես կապ է հաստատել ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի հետ, ով ազգությամբ հայ ԱՄՆ քաղաքացիների մասին միանգամից տեղեկացրել է Վաշինգտոնին:

«Չգիտեմ զուգադիպություն էր, թե ոչ, սակայն դրանից հետո Բաքվում մեր նկատմամբ վերաբերմունքը փոխվեց, սակայն չգիտեմ տրամադրվածությունից է, թե ոչ, նրանց տված հացն ու ջուրը կասկածելի էր»,-ասաց ուղևորը:

Նա պատմեց, որ կերակուրից ու ջրից ամուսինն ու երեխան օգտվել են և քնել, իսկ քանի որ նրանք քնել են, որոշել է ինքը ևս մի փոքր օգտվել, ինչից հետո գլխացավ է ունեցել:

Բաքվից Թբիլիսի տեղափոխվել են վայրէջքից 12 ժամ անց.«Նախքան այդ, երեք ադրբեջանցու ուղեկցությամբ չեզոք գոտուց գնացել ենք մինչև ինքնաթիռ երեխայիս ու ամուսնուս անձնագիրը վերցնելու: Ես գնացի, որովհետև միայն ես անձնագիր ունեի, իսկ դա էլ իր հերթին մեկ այլ վախ ու սթրես էր: Մյուս հայ զույգին այդքան ուշադրություն չէին դարձնում, որովհետև Բաքվում մտածեցին, որ մենք մի ամբողջ ընտանիք ենք»:

Իդա Մարտիրոսյանն ասաց, որ Բաքվում գտնվելուց հետո մինչև Թբիլիսի վերադարձը ՀՀ-ից իրենց հետ կապի մեջ են եղել և ուղղորդել են, խորհուրդներ են տվել: «Այժմ ես բողոքելու եմ Չինական ավիաուղիների դեմ իրենց անմակարդակին վերաբերմունքի, մեզնով չհետաքրքրվելու և մեր իրավունքները չպաշտպանելու համար: Ավիաընկերությունը պետք է պատասխան տա դրա համար»:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net