Добавить новость
123ru.net
World News
Январь
2018

Եթե դիզվառելիքի գնի թանկացումը էական ազդեցություն ունենա գյուղմթերքի ինքնարժեքի վրա, ապա սուբսիդավորում կիրականացվի. Ռոբերտ Մակարյան

0

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով գյուղմթերքի թանկացումներին, ասաց, որ երեկ նախագահի մոտ խորհրդակցություն է տեղի ունեցել և եղել է կոնկրետ հանձնարարական գերատեսչություններին: «Առաջիկայում կառավարություն կներկայացվի գյուղմթերքների մասով ցանկը` սոցիալական նշանակություն ունեցող սոցիալական ապրանքների և համալիր ծրագիր` տեղական արտադրության խթանման տեղական արտադրություն ներմուծման փոխարինման»,-ասաց նա:

Ըստ փոխնախարարի` թանկացումները հիմնականում եղել են օբյեկտիվ և սուբյեկտիվ բնույթի և որոշ ապրանքներ թանկացել են, որոշները էժանացել:

«Հիմնականում տարին չորային էր, այսինքն` ոռոգման հետ կապված խնդիրներ կային, այս առումով որոշակի ապրանքատեսակներ գները բարձրացրել են, սակայն դա կարծում ենք ժամանակավոր երևույթ է: Օրինակ կարտոֆիլի գնի որոշակի բարձրացում է նկատվել դեկտեմբեր ամսին, սակայն գյուղացիական տնտեսությունները ունեն համապատասխան ամբարված բերքի քանակ և ապրանքը կմտնի շուկա և գների էժանացում կլինի»,-ասաց նա:

Ռոբերտ Մակարյանը նշեց նաև, որ նախարարի հետ մյուս շաբաթ կկազմակերպվեն հանդիպումներ պանիր, թռչնամիս  արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ` հասկանալու համար գնային տատանումները ինչին են վերաբերում:

«Տավարի մսի թանկացումը ևս կապում են երաշտի հետ, կերի թանկացման հետ և 2017 թվականին ավելի քան տասն անգամ  արտահանման ծավալները ավելացել են կենդանի կենդանիների և այստեղ հոգեբանական խնդիր է և գյուղացիական  տնտեսությունները տեսնում են, որ պահանջարկ կա, գները փորձում են բարձրացնել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է դիզվառելիքի թանկացմանը, ապա նա ասաց, որ եղել է ՀՀ նախագահի հանձնարարականը և եթե դիզվառելիքի գնի թանկացումը էական ազդեցություն ունենա գյուղմթերքի ինքնարժեքի վրա, ապա մշակելու են ծրագիր, որպեսզի որոշակի չափով սուբսիդավորում իրականացվի:

«Բայց այսօրվա հաշվարկներով, այս պայմաններում դիզելային վառելանյութի համապատասխան թանկացումը էական ազդեցություն չի կարող ունենալ գյուղմթերքի վրա: Մեր մասնագետների հաշվարկների համաձայն` լոլիկի, խաղողի առումով մինչև 1-2 դրամի է հասնելու, այսինքն` անհանգստանալու խնդիր չունենք: Բայց սոցիալապես անապահով խավերին աջակցելու համար կա համապատասխան հանձնարարականը, եթե ռիսկային լինի,  պատրաստ ենք սուբսիդավորման քաղաքականությունը շարունակենք»,-ասաց նա:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net