Պակիստանում աղջնակի բռնաբարությունը և սպանությունը անկարգություններ է հրահրել
Միջադեպը տեղի է ունեցել Փանջաբի նահանգում: Անկարգությունները սկսվել են աղջնակի հուղարկավորությունից հետո:
Երեխային առևանգել, բռնաբարել և սպանել են, ենթադրաբար, հունվարի 4-ին, երբ նա մահմեդական դասընթացներից վերադարձել է տուն:
Ողբերգության օրը նրա ծնողները գտնվել են Սաուդյան Արաբիայում՝ մահմեդական ուխտագնացության նպատակով:
Այդ հանցագործությունը Պակիստանում վրդովմունքի հզոր ալիք է բարձրացրել: Բնակիչներից շատերը Պակիստանի իրավապահներին դատապարտում են ոչ արդյունավերտ աշխատանքի և նման հանցագործությունները կախնելու հարցում ցուցաբերած անկարողության համար:
