Добавить новость
123ru.net
World News
Январь
2018

Ըստ հաղորդումների` ՀՀ քննչական կոմիտեի և ոստիկանության պաշտոնատար անձինք պաշտոնեական կեղծիքներ են կատարել

0

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են քննվում ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործությունների առթիվ մի շարք քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա, տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը:

Այսպես, ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործով վկա Ի. Բ.-ն հայտնել է, որ 17.09.2017թ.-ին` դեպքի վայրի զննության ժամանակ, կշռվել է իր կողմից ներկայացված թմրամիջոցի փաթեթը, որի ընդհանուր քաշը կազմել է 3,2 գրամ, սակայն զննությունը կատարած ոստիկանության աշխատակիցն արձանագրությունում մտցրել է կեղծ տեղեկություններ` նշելով, թե, իբր, վերը նշված զանգվածի ընդհանուր քաշը կազմել է 5,1 գրամ: Բացի այդ, Ի. Բ.-ն իր ցուցմունքում նշել է, որ հիշյալ զանգվածը ոստիկանության աշխատակիցները չեն փաթեթավորել ու չեն կնիքել, ինչը հնարավորություն է տվել փաթեթում առկա զանգվածի քաշը հետագայում ավելացնել:

Մեկ այլ քաղաքացի` ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Գ. Պ.-ն,  ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ իր վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննության ավարտից հետո դատարանում պարզել է, որ հիշյալ վարչության քննիչը գործի նյութերին կցել է կեղծ արձանագրություն այն մասին, թե, իբր, վերջինս 25.05.2017թ.-ին այցելել է ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ և իրեն ծանոթացրել քրեական գործի նյութերին, մինչդեռ իրականում նա նշված օրը հիշյալ ՔԿՀ չի այցելել և իրեն գործի նյութերին չի ծանոթացրել:

Մյուս քրեական գործը հարուցվել է ՀՀ քննչական կոմիտեի քննիչների վարույթում քննվող մեկ այլ քրեական գործով մեղադրյալի հաղորդման հիման վրա: Վերջինս Հատուկ քննչական ծառայությանը հայտնել է, որ քրեական գործը քննող քննիչը նախաքննության ընթացքում իրեն որպես մեղադրյալ հարցաքննելիս արձանագրությունում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ, թե, իբր, առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել և խնդրել ավելի մեղմ քրեական պատասխանատվության ենթարկել:

ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net