Добавить новость
123ru.net
World News
Январь
2018

ՀՀ-ն պետք է ընդունի եզդի ժողովրդի դեմ ոճրագործությունը որպես ցեղասպան գործողություն. Ռ. Մախմուդյանը ներկայացրեց դատապարտման նախագիծը

0

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների դատապարտման մասին» օրենքի նախագիծը: Նախագիծ-հայտարարության  հեղինակներն են ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը, Վահրամ Բաղդասարյանը և ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Հիմնական զեկուցող Ռուստամ Մախմուդյանը նշեց, թե նախագիծը հայ ժողովրդի վերաբերմունքը պետք է արտահայտի եզդի ժողովրդի նկատմամբ:

«Ցեղասպանություն տեսած հայ ժողովուրդը չէր կարող ուշադրությունից դուրս թողնել այնպիսի գործողություններ, որոնք ուղղված են մարդկության դեմ, և դրանք դատապարտման են ենթակա, որովհետև 100-ից ավելի տարիներ Ցեղասպանության վերապրած հայ ժողովրդի մասով դեռևս ամբողջական միջազգային ողջ հանրությունը չէ, որ ոչ միայն չի դատապարտել, այլ նաև չի ճանաչել: Այս առումով սույն հայտարարության ընդունումը եզդի ժողովրդի դեմ ոճրագործությունը որպես ցեղասպան գործողություն որակելու անհրաժեշտությամբ է պայմանավորված»,-ասաց նա և նշեց, որ ցավալի է, որ 21-րդ դարում ցեղասպանություն է կատարվել աշխարհի աչքի առաջ:

Մախմուդյանն առանց կոնկրետ թվեր ներկայացնելու նշեց, որ 2014թ-ին օգոստոսի 3-ին հարձակումներ եղան Իրաքի Սիջար քաղաքի վրա, հարձակման զոհ դարձան սկզբնական շրջանում ավելի քան  800 եզդիներ, որից հետո 5000 կանայք և աղջիկներ առևանգվել, ենթարկվել են ստրկության, սեռական շահագործման, որոնք տեղավորում են ցեղասպանության եզրույթի տակ: Ըստ նրա, եզդի ժողովրդի դեմ կատարված ոճրագործությունները նման են նրան, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ 15թ.։

Բացի այդ ըստ նրա՝ բազմաթիվ փաստեր ներկայացրել է նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակը:

«Մենք մատնացույց ենք անում հենց ահաբեկչական խմբավորումներին, որը հնարավորություն կտա եզդի ժողովրդին իրեն իրավունքները պաշտպանելու համար մատնացույց անել սուբյեկտներին՝ ահաբեկչական խմբավորումներին»,-ասաց նա և հավելեց, որ մի շարք միջազգային կառույցներ ընդունել են բանաձևեր:

Նշենք, որ նախագիծը «Ճանաչում և խստորեն դատապարտում է ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպան գործողությունները:  

Խստորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր դրսևորումները և ծայրահեղական գաղափարախոսությունը, ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ էթնիկ, ազգային, քաղաքական կամ կրոնական պատկանելությունից ելնելով թիրախավորված գործողությունները` նրանց նկատմամբ խոշտանգումներն ու անմարդկային, դաժան վերաբերմունքը, բռնի տեղահանումը, կանանց, աղջիկների և երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունները, քաղաքացիական, կրթական, բժշկական և հասարակական նշանակություն ունեցող այլ օբյեկտների դիտավորյալ թիրախավորումը, կրոնական և պատմական նշանակություն ունեցող շինությունների ոչնչացումը:

Կոչ է անում միջազգային հանրությանը միջազգային կառուցակարգերի միջոցով հետաքննել կատարված հանցագործությունները, հետապնդել և պատասխանատվության ենթարկել միջազգային հանցագործություններ կատարած անձանց:

Կոչ է անում միջազգային հանրությանը ձեռնարկել միջոցներ եզդի բնակչության անվտանգությունն ու պաշտպանությունը ապահովելու, նրանց մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար, ինչպես նաև գործադրել բոլոր հնարավոր ջանքերը ապագայում մարդու իրավունքների նման խախտումները կանխելու, բացառելու և վերացնելու համար»:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net