Добавить новость
123ru.net
World News
Январь
2018

ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը քաջալերող է համարում Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպումը

0

Լեռնային Ղարաբաղում 2016 թվականի ապրիլյան դեպքերից հետո հակամարտության կարգավորման գործում առկա փոքր վստահությունը խարխլվեց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հարցազրույցում հայտնել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Գյունտեր Բեհլերը:

«Հետաքրքրական է այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում սեղանին ունենք վերջնական կարգավիճակի մասին որոշ սկզբունքներ, սակայն չունենք իրական բանակցային ճարտարապետություն»,- նշել է նա:

Գյունտեր Բեհլերը կարևոր և ինչ-որ առումով նաև քաջալերող է անվանել 2017թ. հոկտեմբերի 16-ին Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ ընդգծելով, սակայն, որ միայն նախագահների երկկողմ հանդիպումը ավտոմատ կերպով չի վերականգնի բանակցային գործընթացը:

«2014 թվականին ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահությունը կառուցվածքային բանակցային գործընթացի վերաբերյալ մշակել էր ոչ պաշտոնական փաստաթուղթ՝ բոլոր տարրերով ու լայնամասշտաբ բանակցային գործընթացի համար բոլոր մանրամասներով: Մենք այն շարունակաբար ներկայացրել ենք հաջորդ նախագահողներին և ներգրավված անձանց, գուցե մի օր այն օգտագործվի: ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության շրջանում մենք բավական ժամանակ անցկացրինք նախ և առաջ զարգացնելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիթորինգային առաքելությունն ուժեղացնելու գաղափարը: Սանկտ Պետերբուրգում նախագահների միջև կար համաձայնություն, որը, սակայն, դեռևս կյանքի չի կոչվել: Շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանին շատ փոքր խումբ է դիտորդական առաքելություն իրականացնում. մենք խոսում ենք միջազգային անձնակազմը 6-ից 13-ի ավելացնելու մասին»,- նշել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը:

Նա ընդգծել է, որ արդեն 2017 թվականին ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահությունն ավելի է զարգացրել տվյալ կոնցեպտը և վերջերս այս հարցում որոշակի տեղաշարժ է գրանցվել, ուստի 2018 թվականին դրանց կիրառման հեռանկարներն իրատեսական են թվում: «Միևնույն ժամանակ մենք մշակել ենք ոչ պաշտոնական փաստաթուղթ հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության վերաբերյալ՝ վստահություն կառուցող ևս մեկ միջոց, որը պետք է կիրառվի»,- ասել է Գյունտեր Բեհլերը:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net