Փոթորկի մեջ հայտնված կրուիզային նավի ուղևորը հրապարակել է միջադեպի կադրերը (տեսանյութ)
Norwegian Breakaway կրուիզային նավի ուղևորը հրապարակել է իր նկարահանած տեսանյութը, որում նավն անցնում է ուժեղ ցիկլոնի միջով: Տեսանյութը տեղ է գտել YouTube-ի RedCurtainEnt ալիքում:
Mashable-ի հաղորդմամբ՝ տղամարդը գտնվել է դեկտեմբերի 29-ին Նյու Յորքից Բահամներ ուղևորվող նավի վրա, իսկ միջադեպը տեղի է ունեցել Նյու Յորք վերադառնալու ճանապարհին:
Նշվում է, որ նավն ուժեղ ձնափոթորկի մեջ է հայտնվել, որը հնարավոր կլիներ շրջանցել, սակայն կապիտանը որոշել է չփոխել երթուղին:
Հատկանշական է, որ բլոգերը մոնտաժի միջոցով հավաքել է ճանապարհորդության ամենատպավորիչ պահերը. փոթորիկ օվկիանոսում, հեղեղված միջանցքներ և անդադար նավաճոճքի դեմ պայքարող ուղևորներ:
Բարեբախտաբար, հունվարի 5-ի ցերեկը նավը բարեհաջող վերադարձել է Նյու Յորք՝ առանց լուրջ վնասվածքների՝ «չհաշված մի քանի շատ տխուր ուղևորների»:
