Ինչու են զբոսաշրջիկներն այս հյուսիսկորեական հյուրանոցը «բանտ» անվանում՝ չնայած, որ այն 6-աստղանի է (լուսանկարներ)
Հյուսիսային Կորեայում գործող միակ 6-աստղանի հյուրանոցը քննադատվել է տասնյակ զբոսաշրջիկների կողմից՝ «բանտային» պայմաններ ունենալու համար:
Ինչպես նշում է Big Picture կայքը, խոսքը «Ռյանգան» հյուրանոցի մասին է, որը հյուսիսկորեացիների պնդմամբ առաջնակարգ hաստատություն է:
Սակայն TripAdvisor զբոսաշրջային կայքում դրա մասին մեկնաբանություն է գրել 31 մարդ. նրանց մեծ մասը չափազանց դժգոհ է սպասարկող անձնակազմից ու առաջարկված պայմաններից:
«Մահճակալներն այնքան չոր են, որ կարծում եմ՝ հատակին քնելն ավելի հարմարավետ կլիներ: Իսկ երբ քաշեցի զուգարանի ջուրը, ոտքերս թրջվեցին»,-բողոքել է բրիտանացի զբոսաշրջիկը:
Հարավաֆրիկացի մեկ այլ հյուր համաձայնել է բրիտանացու հետ՝ հավելելով, որ հյուրանոցը տիպիկ խորհրդային ոճով է կառուցված, մռայլ է, ունի վատ սնունդ, չոր մահճակալներ և ոչ մշտական տաք ջուր:
Մյուսները բողոքել են, որ հյուրանոցում կարելի է դիտել ընդամենը մեկ հեռուստաալիք, որով ցույց են տալիս միայն երկրի ղեկավար Կիմ Չեն Ընին ու նրա ռեժիմը գովաբանող քարոզչական նյութեր: