Իրանի արևելքում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իրանի արևելքում 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Քերման քաղաքից 62 կմ դեպի հյուսիս-արևելք: Մինչդեռ օջախը ֆիքսվել է 30 կմ խորության վրա:
Երկրաշարժի հետևանքով տուժածների և փլուզումների վերաբերյալ տեղեկություն դեռևս չկա:
Հիշեցնենք, որ 2017թ. դեկտեմբերի 20-ին Իրանի Մալարդ քաղաքում տեղի է ունեցել 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մեկ, տուժել 97 մարդ:
Մինչդեռ նոյեմբերի 11-ին Իրանում գրանցվել էր վերջին տասնամյակում ամենահզոր երկրաշարժը, որը խլել է ավելի քան 500 մարդու կյանք: