Սիրիայի առաջին տիկինը հանդիպել է Սիրիահայ օգնության խաչի Դամասկոսի մասնաճյուղի անդամներին
Սիրիայի առաջին տիկին Ասմա Ասադն այցելել է Սիրիահայ օգնության խաչի Դամասկոսում գտնվող «Էրեբունի» մասնաճյուղը, այս մասին գրում է Հալեպի հայկական պարբերականներից «Գանձասարը»:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկման գլխավոր թեմա է հանդիսացել պատերազմից տուժած անձանց համար բարեգործական գործունեության կազմակերպումն ու դրա նշանակությունը:
Հայկական միության ներկայացուցիչներն առաջին տիկնոջն են ներկայացրել համայնքի առաջ ծառացած խնդիրները, իրենց գործունեության բնույթն ու դրա կարևորությունը:
Ասմա Ասադը, բարձր գնահատելով Սիրիահայ օգնության խաչի կատարած աշխատանքը, իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու սիրիահայ միության բարեգործական մի շարք ծրագրերի:
