ԱՄՆ-ում խաղային ավտոմատի անսարքության հետևանքով գնորդներին վիճակախաղի միայն շահող տոմսեր են տրվել
ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգում տեխնիկական անսարքության հետևանքով ավտոմատները սկսել են բացառապես շահող տոմսեր տալ տեղական խաղարկության համար. յուրաքանչյուրից կարելի էր ստանալ 500-ական դոլար, իսկ ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է մոտ 20 միլիոն դոլար:
WYFF News 4 հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ երկու ժամում բնակիչները կարողացել են սուրբ ծննդյան խաղարկության տոմսեր գնել, որոնցում հինգ հնարավոր շարքում (յուրաքանչյուրի համար կարելի էր հարյուրական դոլար ստանալ) համընկել են բոլոր սիմվոլները:
Հասկանալով, որ պարտվելն անհնար է, որոշ մարդիկ միանգամից մի քանի տոմս են գնել: Այսպես, նահանգի բնակչուհիներից մեկը, դիմելով սկեսուրի օգնությանը, հարյուր դոլարի տոմս է գնել, որոնց շահույթը պետք է լիներ 18 հազար դոլար: Սակայն երբ նա փորձել է վերցնել շահումը, պարզվել է, որ տոմսերն անվավեր են համարվում:
Խաղարկությունն անցկացնող ընկերության ներկայացուցիչները պաշտոնապես հայտնել են սխալի մասին և սկսել հետաքննել միջադեպը՝ նշելով, որ իրենք պլանավորում են քննարկել այս իրավիճակը մինչև հունվարի վերջ: