Добавить новость
123ru.net
World News
Декабрь
2017

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի «օրենքով գողերի», այդ թվում՝ հայազգի Ռուբեն Թաթուլյանի դեմ

0
ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը (OFAC) պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի տասը «օրենքով գողերի» նկատմամբ։ Ցուցակում ներառվել է նաև հայազգի Ռուբեն Թաթուլյանի անունը, ով հայտնի է «Ռոբսոն» մականունով և Հայաստանի վարչապետի հիմնած «Հայաստանի ներդրողների ակումբի» անդամ գործարարներից է, ովքեր տարեսկզբին հայտարարել էին, որ աջակցելու են Կարեն Կարապետյանին՝ Հայաստանում «խորը բարեփոխումներ անցկացնելու գործում»:


ԱՄՆ ֆինանսների նախարարության պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ պատժամիջոցներ են սահմանվում «Շաքրո Մոլոդոյ» անունով հայտնի Զախարի Կալաշովի, Յուրի Պիչուգինի («Պիչուգա»), Ռուբեն Թաթուլյանի («Ռոբսոն»), Ալիմջան Տոխտախունովի (Թայվանչիկ), Վլադիմիր Տյուրինի (Տյուրա կամ Կինոմեխանիկ), Վասիլի Խրիստոֆորովի (Վասյա Վոսկրես), Կամչիբեկ Կոլբաևի (Կոլյա Կիրգիզ), Լաշա Շուշանաշվիլիի (Լաշա Տոլստիյ), Վլադիսլավ Լեոնտևի (Վադիկ Բելիյ), ինչպես նաև Ուզբեկստանի քաղաքացի Գաֆուր Ռախիմովի (Գաֆուր Սեդոյի) նկատմամբ։


Պատժամիջոցների ցանկում են հայտնվել նաև սոչիաբնակ Ռուբեն Թաթուլյանին պատկանող «Վեսնա» հյուրանոց և Մոսկվայում գրանցված «Նովիյ Վեկ Մեդիա» ընկերությունը։


«Թաթուլյանը «օրենքով գողերին» ֆինանսական աջակցություն է տրամադրում։ 2010-ին նա նշանակվել է Սոչիի «նայող»։ Նա և Զախարի Կալաշով ձերբակալվել էին 2015 թվականին, Սոչիում` քրեական հեղինակությունների հավաքի ժամանակ։ Բացի այդ նա մի քանի անգամ օգնել է օրենքի հետ խնդիրներ ունեցող «օրենքով գողի»»,- նշվում է OFAC-ի հաղորդագրությունում։ 


Նշենք, որ Ռուբեն Թաթուլյանը ՀՀ դիվանագիտական անձագիր ունի։ Այս տարվա մայիսին Հայաստանի արտգործնախարարությունից «Ազատությանը» հայտնել էին, որ դիվանագիտական անձնագիրը նրան տրվել է «օրենքով սահմանված կարգով»։ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածում ասվում է, որ առանձին դեպքերում դիվանագիտական անձնագիր կրելու իրավունք ունեն «այլ անձինք»՝ Հայաստանի Հանրապետության նախագահի թույլտվությամբ:


ԱՄՆ ֆինանսների նախարարության հաղորդագրությունում նշվում է, որ պատժամիջոցների ցուցակում ընդգրկված այս նոր անունները «Օրենքով գողերի եվրասիական քրեական կազմակերպության» անդամներ են։


«Օրենքով գողեր» կազմակերպությունը եվրասիական քրեական սինդիկատ է, որը ներգրավված է բազմաթիվ ապօրինի գործողությունների մեջ ողջ աշխարհով մեկ»,- հայտարարել է OFAC-ի տնօրեն Ջոն Սմիթը.- «Օրենքով գողերին պատժամիջոցների ցուցակում ներառելը ընդհանուր մարտավարության մի մասն է, որի նպատակն է ԱՄՆ-ին վտանգ սպառնացող անդրազգային հանցավոր կազմակերպությունների ֆինանսական ենթակառուցվածքների ոչնչացումը»։


ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նաև հայտարարում է, որ ԱՄՆ իրավապահ մարմինները ռուսաստանյան «գողական» հանրության դեմ պայքար են մղում արդեն 25 տարի։


Անդրազգային հանցավոր կազմակերպությունների դեմ սահմանված պատժամիջոցները նշանակում են, որ ԱՄՆ տարածքում հայտնաբերված՝ այդ խմբավորումներին պատկանող ակտիվներն ու սեփականությունը կսառեցվեն։ ԱՄՆ քաղաքացիներին արգելվում է նրանց հետ գործարար կապեր հաստատել։


Հաղորդագրությունում նաև բացատրվում է, որ «օրենքով գողերը» առաջացել են ստալինյան բանտերում։ Դրանց անդամները «թագադրվել» են՝ «անթերի» քրեական կենսագրության համար։ «Օրենքով գողերը» վերածվել են հսկայական քրեական կազմակերպության և իրենց գործունեությունը ծավալում են նախկին Խորհրդային Միության, Եվրոպայի և ԱՄՆ-ի տարածքում։ Նրանք ներգրավված են փողերի լվացման, շորթման, կաշառակերության և կողոպուտի մեջ։





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net