Добавить новость
123ru.net
World News
Декабрь
2017

Դժվար թե Թուրքիան իր առանցքի շուրջ ստեղծվելիք ռազմական բանակով մրցակցության մեջ մտնի ՀԱՊԿ-ի հետ, առճակատման գնա Ռուսաստանի հետ. Ս. Սաֆարյան

0

Հայաստանի համար Թուրքիայի առանցքի շուրջ ստեղծվելիք ռազմական ուժը ռիսկեր պարունակում է: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը՝ խոսելով իրանական լրատվամիջոցների փոխանցած տեղեկատվության մասին, որ Թուրքիան, Ադրբեջանը, Ղրղըզստանը և Մոնղոլիան պատրաստվում են ստեղծել «թյուրքական աշխարհի միասնական բանակ, եվրասիական ռազմական ուժ»:

Ստեփան Սաֆարյանն ասաց, որ այս ֆորմատը կոչված է թուրքական աշխարհի կոնսոլիդացմանը ամենատարբեր ոլորտներում:

«Այս հարթակի ստեղծման նախապատմությունը շատ ավելի հին է: Ի պատասխան Ռուսաստանի առանցքի շուրջ ձևավորված ինտեգրացիոն պրոցեսի ստեղծմանը՝ ԵԱՏՄ-ին, Թուրքիան ակտիվացրեց թուրքալեզու պետություններին միավորելու գործընթացը: Ուստի, կարելի է համարել, որ սա մրցակից պրոյեկտ է ԵԱՏՄ-ին, որը չի սահմանափակվում տնտեսական համագործակցությամբ: Դեռևս 2014թ.-ին Ղրղըզստանի, Ղազախստանի նախագահները ևս մասնակցում էին Թուրքիայի նախաձեռնած ֆորմատի հավաքներից մեկին ու փորձ էր արվում Եվրամիությունից պատճենել այն, ինչ պատճենել է նաև Ռուսաստանը՝ ստեղծել վերազգային միավոր: Սակայն, Թուրքիան, չուներ նման ռեսուրսներ, որ դա տարածվեր»,- հիշեցրեց Ստեփան Սաֆարյանը:

Քաղաքագետի խոսքով՝ դժվարություններ, տարաձայնություններ կային, թե ով պետք է միանա այդ ֆորմատին, ով ոչ, բայց ժամանակի ընթացքում Թուրքիան գտավ եղանակը:

«Վերջին տարիներին շատ էր խոսվում Թուրքիայի առանցքի շուրջ ռազմական դաշինքի ստեղծման մասին և նույնիսկ այս հարցերն այն աստիճան էին քննարկվում, որ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների ժամանակ այս մասին բացահայտ ակնարկվում էր: Այժմ մենք գործում ունենք հերթական մի մտադրության հետ»,- մանրամասնեց Սաֆարյանը:

Քաղաքագետը շեշտեց, որ Հայաստանը պետք է հաշվի նստի այս միության հետ, որովհետև դրան մասնակցում է հակառակորդ Ադրբեջանը. «Թուրքիան ընտրել է երկրներ, որոնք հնարավորություն են տալիս իրեն ամրապնդվել տարածաշրջանում՝ ընտրել են կենտրոնական Ասիան, Հարավային Կովկասը: Վրաստանն անտարբեր գտնվեց, չմիացավ, բայց, ամեն դեպքում, Թուրքիան ամեն ինչ անում է, որ իր դիրքերը ամրապնդի տարածաշրջանում: Հայաստանի համար սա ռիսկեր, իհարկե, պարունակում է»:

Սաֆարյանն ասաց, որ եթե ղարաբաղյան հակամարտության գոտում շիկացում լինի, դժվար է ասել, արդյոք այս ռազմական բանակը Թուրքիայի համար կդառնա՞ հարցին լեգիտիմ կերպով ներգրավվելու հարթակ, թե ոչ.  «Դեռ պետք է սպասել որոշումներին, որոնք ընդունվելու են այս բանակի կողմից: Մենք բոլորս, չնայած գիտենք, որ ռուսական ռազմական ներկայացվածությունը անհամատեղելի ուժեղ է և դժվար թե Թուրքիան նման քայլի գնա, երբ Ռուսաստանի հետ երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու մտադրություն ունի: Թուրքիան դժվար թե ՀԱՊԿ-ի հետ առճակատման գնա, ամեն դեպքում օգտագործում է առիթը Հարավային Կովկասում դիրքերն ամրապնդելու համար»:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net