Добавить новость
123ru.net
World News
Декабрь
2017

Սերժ Սարգսյանը չի հավակնել վարչապետի պաշտոնին և չեմ կարծում՝ նման հավակնություններ ունի. Վահրամ Բաղդասարյան

0

Սերժ Սարգսյանը չի հավակնել վարչապետի պաշտոնին և չեմ կարծում, որ նման հավակնություններ ունի, և մենք նման հարցեր չենք քննարկել, դուք հետևեք քաղաքական զարգացումներին, երբ կքննարկենք, այդ մասին կհայտարարենք:

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով հարցին, թե  որ դեպքում ՀՀ  նախագահ  Սերժ Սարգսյանը կհավակնի վարչապետի պաշտոնին:

Ըստ Բաղդասարյանի՝ ՀՀԿ խորհուրդը, գործադիր մարմինն այդ հարցին չի անդրադարձել ընդհանրապես: «Քննարկումն էլ այդ մասին բաց է լինելու, հանրությունը տեղյակ կլինի»,- ասաց նա:

Հարցին՝ քննարկումն ինչի շուրջ պետք է ծավալվի, եթե նախագահ Սարգսյանը Սահմանադրական փոփոխություններից առաջ հայտարարել է, որ չի հավակնում  վարչապետի պաշտոնին, Բաղդասարյանն արձագանքեց. «Քննարկումը ծավալելու ենք մեր թեկնածուների, ոչ թե առանձին անձերի շուրջ, քննարկելու ենք, թե ում թեկնածությունն ենք առաջադրելու: Դեպքերից առաջ մի՛ ընկեք, եթե մի բան չի քննարվել, չեմ կարող կուսակցական դիրքորոշում հայտնել»:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը, անդրադառնալով հարցին, թե ի՞նչ պաշտոնում է տեսնում Սերժ Սարգսյանին 2018-ի ապրիլից հետո, ասաց. «Մի՛ անհանգստացեք, մենք կտեսնենք, հանգիստ, համբերատար սպասեք, կգա ժամանակը, կասեմ, ես իրեն տեսնում եմ ՀՀԿ առաջնորդ, իսկ մնացածն ածանցյալներ են»:

Tert.am-ի հարցին, որ Ձեր կոալիցիան գործընկերներն ասում են, որ 2018-ին վարչապետը պետք է տեղյակ լինի մինչ այս կատարված կարևոր իրադարձություններից, իսկ փաստ է, որ Սերժ Սարգսյանի իշխանության ընթացքում փորձ արվեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր կնքել, որը չստացվեց, ՀՀ-ն անդամակցեց ԵԱՏՄ-ին, կատարվեց սահմանադրական փոփոխություններ, կնքվել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը, հետևաբար բացի Սերժ Սարգսյանից ՀՀ-ում ուրիշ ով է տիրապետում այս ամենին, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց.«Դուք ուզում եք, որ մենք անուններ տանք, բայց ասեմ, որ մենք ընտրության բավականին հնարավորություններ ունենք: Բայց ինքներդ արդեն նշեցիք, թե ինչ արժանիքներ պետք է ունենա ապագա վարչապետը, այդ շրջանակում դրա գնահատականը կտանք»:

Tert.am-ի հարցին՝ վարչապետ Կարեն Կարապետյանն այդ արժանիքնեը չունի՞, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Եթե մենք Կարեն Կարապետյանի մոտ արժանիքներ չտեսնեինք, մենք նրան չէինք վստահի վարչապետի պաշտոնը, և նա հիմնականում իր լիազորությունների շրջանակում զբաղվել է տնտեսական բլոկով: Մենք կուսումնասիրենք բոլորի նկատառումները, մոտեցումները, կկողմնորոշվենք: 2018-ին կանդրադառնանք այդ թեմային»:

Ինչ վերաբերում է կառավարութան գործունեությանը, ապա արձագանքելով դիտարկմանը, թե արդյոք իշխանությանը բավարարում են նրա աշխատանքային տեմպերը՝ նկատի ունենալով, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հրաժարական տալով ասաց, որ տեմպերն իրեն էլ չեն բավարարում, դա է հրաժարականի պատճառը, Վահրամ Բաղդասարյանը պարզաբանեց. «Ռեֆորմատիկ փոփոխություններ են կատարվել, դրանց տեմպերի արագությունը կերևա 2018 թվականին: Դրանք նոր են դեռ կյանքի կոչվում, մի մասը դեռ հունվարից է ուժի մեջ մտնելու, ապրիլից հետո, երբ կլինենք խորհրդարանական երկիր, ինձ թվում է՝ տեմպերի գնահատականը կարող ենք տալ»:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net