Добавить новость
123ru.net
World News
Декабрь
2017

«Մերժողի խոսքը լսելը սարսափելի էր». Սերժ Թանկյանը Rolling Stones-ին պատմել է Ցեղասպանության մասին ֆիլմերի համար երաժշտություն գրելու բարդությունների մասին

0

Ամերիկյան System of A Down (SOAD) ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ծավալուն հարցազրույց է տվել հեղինակավոր Rolling Stones ամսագրին՝ խոսելով Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի համար երաժշտություն գրելու բարդությունների մասին:


Նա անդրադարձել է ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրություն» ֆիլմին, որի սաունդթրեքի հեղինակն ինքն է:

«Դա Ցեղասպանության ժխտման մասին անհավանական վավերագրական ֆիլմ է, որն այնքան հոգեհարազատ էր ինձ, ընտանիքիս: Տատս ու պապս Ցեղասպանությունը վերապրածներ են, իսկ ես ամբողջ կարիերայիս ընթացքում խոսել եմ Ցեղասպանության մասին, կապել այն ներկայի հետ: Այս առումներով նման ֆիլմի համար երաժշտություն գրելը հոգեբանորեն բարդ էր: Ես այդ գործի մեջ շատ զգացմունքներ եմ դրել: Ջոն այնքան երջանիկ էր, որ կարողացա երաժշտության միջոցով փոխանցել այն, ինչ կատարվում էր ֆիլմում»,-նշել է անվանի ռոքերը:

Խոսելով ֆիլմի վրա աշխատելու ընթացքում ամենամեծ բարդության մասին՝ Թանկյանն ասել է, որ դա, հավանաբար, Ցեղասպանության փաստը մերժողի խոսքն իր ստուդիայում լսելն ու այդ կադրերի համար երաժշտություն գրելն էր:

«Ջոն վավերագրական ֆիլմի վարպետ է ու միշտ ներառում է հակադիր կարծիքներ: Նա ֆիլմում ներառել է Ցեղասպանությունը ժխտողի խոսքն ու դա ուղղակի սարսափելի էր: Նստել ստուդիայումս, նայել կադրերը, լսել ժխտողին ու դրա հիման վրա երաժշտություն գրել. ես Ջոյին ասացի, որ դա գարշելի է: Դա չափազանց բարդ էր: Հասկանում եմ, որ ֆիլմի համար երաժշտություն գրելու համար պարտադիր չէ չափից ավելի զգացմունքայնություն դրսևորել: Պարտադիր չէ անպայման լացել աշխատանքային գործընթացի ժամանակ, բայց երբ նման բան տեղի է ունենում, նշանակում է, որ ֆիլմն իրոք ազդեցիկ է»,-ասել է Թանկյանը:

Այնուհետ նա անդրադարձել է Ցեղասպանության մասին մեկ այլ ֆիլմի՝ «Խոստում»-ին, որի սաունդթրեքի ստեղծման վրա ինքն աշխատել է այս տարի կյանքից հեռացած Քրիս Քորնելի հետ:

Թանկյանի կարծիքով՝ ֆիլմի ամենաազդեցիկ պահն այն է, երբ հոլիվուդյան աստղ Քրիստիան Բեյլի հերոսը մտնում է հյուրանոց ու հայտարարում՝ «նրանք սպանում են տղամարդկանց, կանանց ու երեխաներին քշում անապատ»:

«Ես ասացի Քրիստիան Բեյլին, որ այդ հայտարարությունն ամբողջ ֆիլմի հիմքն է: Այն տևում է 15 վայրկյան, բայց այնքան ազդեցիկ է»,-նշել է Թանկյանը՝ հավելելով, որ այս ֆիլմի վրա աշխատելու ընթացքում շատ էր մտերմացել ու ընկերացել Քորնելի հետ:

«Հայոց ցեղասպանության հարցում կարևոր է հասնել այն գիտակցմանը, որ դա ուղղակի 100 տարի առաջ կատարված դեպք չէ. այդ «կեղտը» հիմա էլ է կատարվում աշխարհում: Քրիսին հաջողվեց այդ ամենն արտացոլել երգում, նա ստեղծեց այդ կապը, ինչի համար ես նրան երախտապարտ եմ»,-ասել է Թանկյանը:


Նա պատմել է, որ այժմ երաժշտություն է գրում 1988թ. ավերիչ երկրաշարժի մասին հայ-ռուսական արտադրության «Սպիտակ» ֆիլմի համար:

«Սա իսկապես շատ ծանր ֆիլմ է, որի համար դաշնամուրով ժամանակակից ստեղծագործություն եմ գրում: Այն երազկոտ է, երբեմն մռայլ, երբեմն էլ՝ պայծառ: Ես աշխատանքի կեսն արդեն արել եմ»,-մանրամասնել է Թանկյանը:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net