Добавить новость
123ru.net
World News
Декабрь
2017

Մենք ենք որոշում օրենքը սահմանադրական է, թե ոչ, ոչ թե Կառավարությունը. Գևորգ Կոստանյան

0

ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը ևս միացավ  «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քվեարկության շուրջ շարունակվող քննարկումներին:

Այսօր արտահերթ նիստին նա անդրադաձավ երեկ տեղի ունեցած միջադեպին և նախ խոսեց օրենքի նկատմամբ իր դիրքորոշումից: «Իմ մտահոգությունը, որն արտահայտել էի և՛ պետաիրավական հանձնաժողովի նիստում, և՛ հարցուպատասխանի ժամանակ, և՛ քվեարկության ժամանակ, վերաբերում էր ընդհատության փոփոխությանը, որն անթույլատրելի էր: Մի քանի անգամ խոսել եմ այն մասին, որ շատ կարևոր է, որ ապահովենք և երաշխավորենք դատարանի մատչելիությունը քաղաքացիների համար և ուրախ եմ, որ Կառավարությունը մեր այս մտահոգությունն ընդունեց և փոփոխությունները կատարվեցին, հետևաբար իմ մտահոգությունը վերացավ»,-ասաց նա:

Այնուհետև նա անդրադարձավ «Ելք»–ի գործընկերների հարցադրումներին, արդյոք օրենսգիրքը սահմանադրական էր, թե ոչ: «Անդրադառնամ այս մեկ օրվա ընթացքում մեծ աղմուկ հանած պատմությանը: Մեր գործընկներն ասում են, թե երկրորդ քվեարկությունն անօրինական է, քանի որ առաջինը չի անցել: Սկզբունքորեն՝ ոչ, ասեմ ինչու, նախ՝ օրենքը սահմանադրական էր, թե սահմանադրական չէր, պարոն Գորգիսյանը, որ Հրայր Թովմասյանին մեղադրում էր, որ ինքը սխալ լուծում է տվել, ասեմ, որ ոչ, միանշանակ սահմանադրական էր այս օրենքը և սահմանադրական է և դրա համար էլ երկրորդ ընթերցումը գնում է սահմանադրական ռեժիմով»,-հայտարարեց նա:

Նշենք, որ երեկ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, թե սխալ ռեժիմով է դրվել քվեարկության օրենքը և ցավում է, որ ԱԺ պատգամավորները նման սխալ են թույլ տվել: Այսինքն՝ սահմանադրական օրենքը պետք է ընդունվի ձայների 3/5-րդ համամասնությամբ:

Այնուհետև Գևորգ Կոստանյանը շարունակեց. «Երկրորդ՝ Կառավարությունը չի որոշում՝ մենք որ ռեժիմով պետք է օրենսգիրք ընդունենք, թե չընդունենք: Հիմա եթե սահմանադրական օրենք է ընդունում, ու կառավարությունը գտնում է, որ սովորական ռեժիմով պետք է քննարկվի, հո՞ չպետք է մենք սովորական ռեժիմով քննարկենք, մենք են որոշում և մենք էլ որոշել ենք այդպես, որ սահմադրական օրենք էր և օրենք է և քննարկվել և քննարկվելու է բացառապես սահմանադրական օրենքին բնորոշ իրավական ռեժիմով»,-հայտարարեց նա:

Այնուհետև Գևորգ Կոստանյանն անդրադարձավ Ռուստամ Մախմուդյանի՝ իր իսկ խոսքով ասած «չարաբաստիկ կոճակին», որը քվեարկության ժամանակ չաշխատեց:

«Հարգելի գործընկերներ իրավունքի բովանդակությունը պայմանավորված է  իրավունքի էությամբ, խնդիրն այն է, որ ընդունենք Մախմուդյանի և մի քանիսի կոճակները չէր աշխատում, չէինք կարող սահմանափակել իրենց քվեարկությունը: Սա էլ հետադարձ ուժ չի կարող ունենալ, վաղը չէ մյուս օրը չի կարող քվեարկել, տեխնիկապես հնարավոր չէ նորոգել, հետևաբար մենք չենք կարող Մախմուդյանին զրկել իր հեղինակավոր կարծիքն արտահայտելու իրավունքից»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ԱԺ կանոնակարգ օրենքի դրույթին, ապա Կոստանյանը համաձայնեց, որ եթե չի աշխատում պետք է հաշվիչ հանձնաժողովը հաշվի: Բայց ՀՀԿ-ական պատգամավորը շեշտեց, դա այն դեպքում, երբ համակարգը չի աշխատում, մինչդեռ համակարգը աշխատել է, և միայն Մախումդյանի քվեարկության «չարաբաստիկ կոճակը» չի աշխատել:  

«Այդյունքում և՛ ապահովեցին մեր գործընկերոջ իրավունքը, և՛ սահմանադրական օրենք լինելու հանգամանքը: Կառավարությունն ի՞նչ գործ ունի, սահմանդրակա՞ն է, թե՞ ոչ, սահմանադրական է, և մենք ենք որոշում դրանով է պայմանավորված, նախևառաջ իշխանությունների տարանջատման սկզբունքը»,-ասաց նա:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net