Եվրոպական խորհրդարանն իր աջակցությունն է հայտնել «Բրեքզիթ»-ի հարցով բանակցությունների նոր փուլին. «Ռոյթերզ»
«Բրեքզիթ»-ի հարցով բանակցությունների առաջին փուլը ավարտվել է դեկտեմբերի 8-ին։
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ստորագրել են 15 էջից բաղկացած «առաջընթացի մասին զեկույց», որով ևս մեկ անգամ ընդգծվում է, որ «Բրեքզիթ»-ից հետո Եվրամիության միլիոնավոր քաղաքացիները Մեծ Բրիտանիայում կշարունակեն ապրել այնպես, ինչպես նախկինում, և որ նրանց իրավունքները կերաշխավորվեն բրիտանական օրենսդրությամբ։
Ըստ ավելի վաղ հաստատված ժամանակացույցի, Մեծ Բրիտանիան Եվրամիության կազմից դուրս կգա 2019 թվականի մարտի 30-ին:
