Добавить новость
123ru.net
World News
Декабрь
2017

Դեմոկրատները անակնկալ հաջողության են հասել Ալաբամայում կայացած ընտրություններում

0
2016-ի նախագահական ընտրություններից հետո առաջին անգամ ամերիկացի դեմոկրատները կարողանում են լուրջ ընտրական հաղթանակ տոնել, այն էլ՝ մի նահանգում, որը հայտնի է Հանրապետականների օգտին քվեարկելու արմատացած  ավանդույթներով:


Խոսքն Ալաբամա նահանգի մասին է, որտեղ երեկ Սենատի արտահերթ ընտրություններ կայացան: ԱՄՆ Սենատում Ալաբամայի ներկայացուցչի տեղը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի տարած հաղթանակից հետո այս նահանգից ընտրված սենատոր Ջեֆ Սեշնզը նշանակվել էր Արդարաատության նախարարի պաշտոնում:


Քարոզարշավի սկզբում թվում էր, թե հանրապետականները, ինչպես և նախորդ 25 տարիներին, առանց լուրջ դժվարությունների կկարողանան պահպանել Սենատում Ալաբամային հատկացված տեղը: Քարոզարշավի ընթացքում, սակայն, հանրապետականների առաջադրած թեկնածու Ռոյ Մորի վարկանիշը սկսեց անշեղորեն նվազել: Դրա գլխավոր պատճառը նրա անվան շուրջ մեկը մյուսի հետևից ծագող սկանդալներն էին: Նախ մի խումբ կանայք հանդես եկան բացահայտումերով` պնդելով, որ տարիներ առաջ Մորի կողմից ենթարկվել են սեռական ոտնձգությունների: Այս մասին առաջինը գրեց ամերիկյան ամենաազդեցիկ պարբերականներից մեկը` Washington Post-ը` արժանանալով Մորի կոշտ հակազդեցությանը:


«Washington Post-ը հանդես է եկել մի շարք կոպիտ և կեղծ մեղադրանքներով, որոնք ես վճռականորեն հերքել եմ և հերքում եմ: Այդ մեղադրանքները ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև զուրկ են որևէ ապացուցողական հիմքից», -հայտարարել է հանրապետական թեկնածուն:


Քվեարկության արդյունքները վկայեցին, որ քարոզարշավի ընթացքում Մորի որդեգրած մարտավարությունը ևս այդքան էլ արդյունավետ չէր: Խոսքը, մասնավորաբար, նրա էքսցենտրիկ և սկանդալային պահելաձևի մասին է:


«Իմ հակառակորդների կողմից ներկայացվող քարոզչական հոլովակներում ասվում է, թե ես դեմ եմ ամերիկյան սահմանադրության երկրորդ լրացմանը: Ես կողմ եմ երկրորդ լրացմանը», -նախընտրական հանրահավաքներից մեկի ժամանակ հայտարարել է Մորը` գրպանից ատրճանակ հանելով:


Հիշեցնեմ, որ Միացյալ Նահանգների սահմանադրության երկրորդ լրացումը երաշխավորում է երկրի բնակիչների ազատորեն զենք կրելու իրավունքը:


Ալաբամայում առաջադրված Ռոյ Մորին չօգնեցին ո՛չ հանրապետական կուսակցության ղեկավար մարմնի` Ազգային հանրապետական կոմիտեի շռայլ հանգանակությունները, ո՛չ էլ նախագահ Թրամփի անվերապահ աջակցությունը:


«Վեր կացեք, գնացեք և ընտրեք Ռոյ Մորին: Արեք դա», - հայտարարում էր Թրամփը Մորի քարոզարշավն ամփոփող հանրահավաքներից մեկում:


Թրամփը համոզված էր, որ իր կուսակիցը կկարողանա լուրջ հաղթել ընտրություններում` «դառնալով նախագահի վստահելի դաշնակիցը Սենատում»:


Ընտրությունների օրը ևս Ռոյ Մորը շարունակում էր իր քայլերով զարմացնել ընտրազանգվածին` թերևս հույս ունենալով, որ կկարողանա գրավել Ալաբամայի դեռևս չկողմնորոշված ընտրողների համակրանքը: Ընտրական տեղամաս, օրինակ, քվեարկելու Ռոյ Մորը գերադասեց գնալ ոչ թե մեքենայով, այլ ձիով:


Երեկոյան կողմ, սակայն, երբ փակվեցին ընտրատեղամասերի դռները, և մեկնարկեց քվեների հաշվարկը, պարզ դարձավ, որ քվեների շատ փոքր տարբերությամբ դեմոկրատ թեկնածու Դագ Ջոնսին հաջողվել է հաղթել Մորին: Տպավորությունն այնպիսին էր, որ ամենաշատն այս հաղթանակը զարմացրել էր հենց դեմոկրատ թեկնածուին:


«Անկեղծորեն խոստովանում եմ` ես ուղղակի ցնցված եմ: Մենք պետք է հասկանանք, որ Ալաբաման նախկինում յուրատեսակ խաչմերուկ է հանդիսացել, և մենք, որպես կանոն, գտնվելով այդ խաչմերուկում, ընտրել ենք սխալ ճանապարհը: Այսօր երեկոյան, տիկնայք և պարոնայք, դուք ընտրեցիք ճիշտ ուղին», - հայտարարում էր դեմոկրատ թեկնածուն:


Ալաբամայում տեղի ունեցած ընտրություններից հետո Սենատում ուժերի հարաբերակցությունը կտրուկ փոփոխությունների չի ենթարկվում, բայցևայնպես, ամերիկյան լրատվամիջոցների գնահատմամբ, Դոնալդ Թրամփին ավելի դժվար կլինի ստանալ սենատորների աջակցությունը: Երեկ կայացած ընտրություններից հետո 100 տեղանոց Սենատում ներկայացված հանրապետականների թիվը կնվազի` հասնելով  51-ի:





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net