Հունաստանի Գերագույն դատարանը վճռեց ռուսաստանցի հաքերին արտահանձնել ԱՄՆ-ին
Վիննիկին ձերբակալել են հուլիսին Աթենքում՝ ԱՄՆ-ի պահանջով: Հոկտեմբերին Սալոնիկի դատարանը վճռել էր նրան արտահանձնել ԱՄՆ-ին: Դատավորների խորհուրդն, իր հերթին, հավանություն էր տվել Ռուսաստանի գլխավոր դատախազության հարցմանը՝ Վիննիկին արտահանձնելու մասին:
Հայրենիքում Վիննիկին նույնպես մեղադրում են խոշոր չափերի գումարի մեքենայությունների մեջ: Ռուսաստանում նրան սպառնում է մինչև 55 տարվա ազատազրկում: Վիննիկի պաշտպանները պնդում են, որ նա ֆիզիկապես չէր կարող կատարել այն հանցանքները, որոնցում մեղադրվում է:
