Добавить новость
123ru.net
World News
Декабрь
2017

Իրավապաշտպանները ԵՄ դեսպանին հորդորում են Ղուկասյանի հարցով «ազդել» ՀՀ իշխանությունների վրա

0
Մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ այսօր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն հորդորում են ազդեցություն գործադրել Հայաստանի իշխանությունների վրա՝ ընդդիմադիր գործիչ Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար։


Հայտարարության մեջ 7 հասարակական կազմակերպություններ մի շարք փաստեր են թվարկում, դրանց հիմա վրա պնդելով, որ այդ գործը պարզապես խայտառակություն է, և ակնհայտ է, որ այն քաղաքական դրդապատճառներ ունի։ Հայտարարությանը միացած՝ «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ ակնկալում են, որ ԵՄ-ի միջամտության արդյունքում Անդրիաս Ղուկասյանը ազատ կարձակվի։


«Հիմք ունի այն պայմանագիրը, որը ստորագրվեց Հայաստանի և Եվրամիության միջև, և որով Հայաստանը լրացուցիչ պարտավորություններ ստանձնեց մարդու իրավունքների և դատաիրավական ոլորտի բարեփոխումների հարցում: Այս իմաստով՝ մենք դիմում ենք մեր եվրոպական գործընկերներին, հանձինս Սվիտալսկիի, որպեսզի որոշակի միջոցներ ձեռնարկեն, իրենց մասնակցությունն ունենան, ազդեցություն գործադրեն, որ Անդրիաս Ղուկասյանն ազատ արձակվի»,- ասաց Խուրշուդյանը:


Նրա խոսքով՝ սա լավ օրինակ կարող է լինել, և Հայաստանի քաղաքացին սրանով կզգա Եվրամիության հետ կնքված նոր համաձայնագրով ու համագործակցությամբ պայմանավորված դրական փոփոխությունները․ «Կա պայմանագիր, կան պարտավորություններ, պետք է [ԵՄ-ն] հետամուտ լինի, որ այդ պարտավորությունները կատարվեն նաև էս մասով»:


Մեկ տարուց ավելի անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչ Անդրիաս Ղուկասյանը, ըստ մեղադրանքի, անցյալ տարի հուլիսի 29-ին Սարի թաղում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, հորդորել է քարերով հարվածել ոստիկաններին, ինչի հետևանքով տուժել է մոտ 4 տասնյակ ոստիկան։ Զանգվածային անկարգություններ կազմակերպելուց բացի, ըստ մեղադրանքի, Ղուկասյանը Ազատության հրապարակից երթով դեպի Սարի թաղ շարժվելով՝ նպատակ է ունեցել միանալ ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին: Ղուկասյանը չի ընդունում այդ մեղադրանքները։


Նրա հետ նույն օրը բերման էին ենթարկվել նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Անդրիաս Ղուկասյանի համակիր Դավիթ Հովհաննիսյանը և Հովսեփ Խուրշուդյանը, որոնց ներկայացվել են համանման մեղադրանքներ։ Խուրշուդյանն ասաց, որ չգիտի, թե ինչու Ղուկասյանին ազատ չեն արձակում, հավելելով՝ իր համար ակնհայտ է, որ այս գործն ապօրինի է և Ղուկասյանը պետք է ազատ արձակվի։


Հայտարարությանը միացած՝ լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանն էլ ասաց, որ Հայաստանի իշխանությունները քաղաքացիներին չեն լսում, այդ պատճառով էլ դիմել են դոնորներին: Ըստ նրա, հնարավոր է, որ ֆինանսական կախվածության պատճառով Հայաստանի իշխանությունները լսեն Եվրամիության հորդորն ու դադարեցնեն քրեական հետապնդումը։


«Ակնկալում ենք, որ Եվրամիությունը կսկսի Հայաստանին վերաբերվել որպես իսկապես գործընկերոջ, ոչ թե որպես մեկի, որին պարտավոր է ընդամենը սնուցել, պահանջներ ներկայացնել ու աչքաթող անել պահանջները: Չի կարելի մի երկրի համարել Եվրամիության գործընկեր, որտեղ քաղբանտարկյալներ կան: Ես Եվրամիությունից ավելի լուրջ վերաբերմունք եմ ակնկալում»,- ասաց Բարսեղյանը:


Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը հույս ունի, որ Եվրամիության հետ նոր համաձայնագրի արդյունքում Հայաստանի իշխանությունները կվերանայեն իրականությունն ու «մեղմացումների կգնան»: Նա հիշեցրեց, որ գործը գտնվում է նաև Եվրոպական դատարանում։ «Առաջ տանելով անօրինական մեղադրանքները, դա Հայաստանը շատ լուրջ հարցի առջև է կանգնեցնելու, որովհետև Եվրոպական դատարանը Անդրիասի գործն ընդունելով՝ դա ոչ թե որպես սովորական է ընդունել, այլ ընդունել է 18-րդ հոդվածով և արագացված կարգով: Այդ հոդվածով 1956 թվականից սկսած ընդամենը 5-6 գործ է ընդունվել»,- «Ազատությանն» ասաց Անահիտ Թարխանյանը:


Ինչ վերաբերում է Հայաստանում Ղուկասյանի գործով արդեն մոտ հինգ ամիս ընթացող դատական նիստերին՝ Թարխանյանը հիշեցրեց՝ այս ողջ ընթացքում ընդամենը 10 վկա է հարցքննվել, մինչդեռ վկաները 105-ն են, այսինքն՝ գործը կարող է մի քանի տարի տևել։





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net