Добавить новость
123ru.net
World News
Декабрь
2017

«Աղաչում եմ, հանե՛ք այստեղից». հոգեբուժարանում հայտնված քաղաքացին ահազանգում է, որ իրեն անհիմն են պահում, հոգեբուժարանից հայտնում են հակառակը

0

Tert.am–ի խմբագրությունը նամակ է ստացել դեկտեմբերի 7-ից Ավանի հոգեբուժարանում գտնվող 28-ամյա ՀՀ քաղաքացի Ռայմոնդ Օհանջանյանից, ով պնդում է, որ իրեն այնտեղ անհիմն են պահում: Վերջինս նաև հայտարարեց, որ առաջին անգամ լինելով նման հաստատությունում, ահավոր ընկճված է, չի ուտում, դեղեր չի խմում և չի քնում՝ վախենալով, որ քնած ժամանակ իրեն կսրսկեն:

Նախ` ներկայացնում ենք ստացված նամակը՝ որոշ կրճատումներով:

«Բարև ձեզ, ես՝ Ռայմոնդ Հովսեփի Օհանյանս, հենց այս պահին գտնվում եմ Ավանի հոգեբուժարանում, ինձ բռնի ուժով պահում են այստեղ առանց լուրջ հիմքերի, ես խնդրում եմ` համապատասխան մարդի մարդիկ ուղարկեք այստեղ, թող հանձնաժողով հրավիրեն, ինձ հետազոտեն ու հենց այսօր ինձ բաց թողնեն, արդեն 5 օր է, այստեղ եմ: Ոստիկաններն իմ գլխին սարքեցին և բերեցին այստեղ՝ասելով, թե տանում են ստուգեն և հետ բերեն, բայց երբ բերեցին այս հաստատություն, դռները փակեցին և առանց որևիցե պատճառի պահեցին այստեղ՝ բռնի ուժով կապելով ձեռքերս և ոտքերս կառավաթին, սրսկեցին, քնացրին և իմ հարազատներից ոչ ոք տեղյակ չէին, թե ես որտեղ եմ: Մարդու իրավունքների պաշտպանին զանգահարել եմ ուրբաթ և շաբաթ օրերին և պատմել  եմ իմ պատմությունը, ինձ ասել են, որ 72 ժամը լրանալուց հետո ինձ իրավունք չունեն էստեղ պահելու` առանց դատարանի վճռի: Բայց առանց հիմքերի պահում են այստեղ, զոռով դեղահաբեր են խմացնում, ես խնդրում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ինձ այստեղից այսօր դուրս գրեք, անհայր տղա եմ, ունեմ վատառողջ մայր, ապրում եմ մայրիկիս հետ համատեղ՝ Էջմիածին քաղաքում, մայրս այսօր եկել ա, տնօրենի, բուժքրոջ հետ խոսում է, ասում են՝ ոստիկանությունն է բերել, մենք չենք կարող 24 օրվանից շուտ բաց թողնել, բայց նույնիսկ հրաժարվում են հանձնաժողով հրավիրել և ինձ հարցաքննել, հետազոտել, որ տեսնեն, որ լիովին առողջ մարդ եմ»,-գրում է երիտասարդը:

Նա պատմում է, որ մի քանի տարի առաջ ավտովթարի է ենթարկվել, ժամանակին ազատված է եղել բանակում ծառայությունից «ներվային հողի վրա»: Մեր ճշտող հարցին ի պատասխան` նա չհայտնեց ախտորոշումը, սակայն նշեց, որ հաշվառված չի եղել որևէ հոգեբուժարանում, որ անհայր տղա է ու Էջմիածնում ապրում է վարձով, աշխատում է խանութում:

«Իմ գործը թողել եմ, ով պետք է փոխհատուցի իմ աշխատանքը, ես վարձով ապրող տղա, մորս ես եմ պահում»,-արդեն հեռախոսով ասաց Ռայմոնդը:

Նա նաև գրել էր, թե Ոստիկանության Նորքի 1–ին զանգվածի բաժանմունքի ոստիկաններն   իրեն ստիպել են իր դեմ ցուցմունքներ տալ և հոգեբուժարան են տարել ձեռքերը շղթայած: 

Հարցին, թե ինչու, ինչ արարքի համար են ոստիկաններն իրեն տարել հոգեբուժարան, վերջինս պատասխանեց.

«Ընկերուհուս հետ կապված վեճ էր եղել, ընկերուհուս կողմից անբարո քայլեր էի նկատել,  տեսել էի տեսանկարահանած վիդեոնյութ, ոգևորված վիճել եմ, ասել եմ՝ քո համար վատ կլինի, որ դու ուրիշ տղերքի հետ սենց, նենց բաներ։ Ընկերուհիս վախից դրդված... Ես էլ ընկերուհուս ասում եմ՝ արի հաշտվենք, գամ մեքենայով, նստենք, քրոջդ ներկայությամբ  խոսանք, գումար ունեի համ էլ տալու: Բա ասաց՝ արի: Մի հատ 3 լիտրանոց կոմպոտ վերցրեցի, ասացի` մամ ջամ, տանեմ, երեխեքը խմեն: Լավ, բարի նպատակով եկել եմ տուն, կոմպոտը բացեցի, քրոջն ասացի՝ բացի, թող երեխեքը խմեն, մենք խոսանք: Բա մոտ մի արի, վախում եմ, վախում եմ, ես ասացի՝ չեմ եկել քեզ սպանել, դու իմ ընկերուհին չես, արի նորմալ ձևով վերլուծենք: Ինքը նախօրոք,  վախից դրդված… Մեկ էլ տեսնեմ 2 հատ գողական տղա իմ հետևից մտնում են… մի խոսքով՝ կոնֆլիկտ»:

Ապա, Ռայմոնդի պատմելով, քանի որ «ճիշտ ապրած տղա է», առաջարկել է դուրս գալ. «Այնտեղ մինչև խոսում էինք, տղաներից մեկը հանկարծ ասաց՝ ախպեր, թռանք, ես ասեցի, որ թռնելու բան չունեմ: Ի վերջո, միայնակ հայտնվեցի ոստիկանության բաժանմունքում, որտեղից էլ շտապօգնության մեքենայով հայտնվեցի Ավանի հոգեբուժարանում»:

Մեզ ուղարկված նամակը Ռայմոնդն ավարտվում է հետևյալ խնդրանքով։

«Խնդրում եմ, զանգահարեք և համապատասխան մարդիկ ուղարկեք, վերջիվերջո, մարդ ենք, էս ի՞նչ վիճակ ա: Ես աշխատում էի խանութում, ես առողջ բանականության տեր մարդ եմ, ցանկացած բժիշկ և հոգեբույժ կարող է հետազոտել ինձ, ես առողջ եմ: Օգնեք՝ դուրս գամ էս հաստատությունից, բժիշկներ Ալեքսանդր Բորիսովիչը և Գայանե Ալբերտովնան պրինցիպ են ընկել մեզ հետ ու չեն կանչում հանձնաժողով: Ես սոված եմ, ծարավ այստեղ նստած,  մայրս դռնից այն կողմ, ոչ ոք հաշվի չի առնում, իմ հարցով չեն զբաղվում: Դուք չեք պատկերացնում ինչեր են այստեղ կատարվում, այս հաստատությունում հիվանդներին կապելով սրսկում են, քնացնում զոռով»,-բջջային հեռախոսից լատինատառ գրել է Ռայմոնդը:

Նա վստահեցնում է, թե հոգեբուժարանի բժիշկներն իրեն հատուկ դուրս չեն գրում՝ իմանալով, որ դուրս գալուց հետո աղմուկ է բարձրացնելու, բոլորին դատի է տալու:

Tert.am-ի հետ զրույցում Ավանի հոգեբուժարանի տնօրեն Արեգա Հակոբյանն` ի պատասխան, հայտնեց.

«Ես միայն մի բան կարող եմ ասել, որ կազմակերպությունում նման բան չկա, ճիշտ չէ` ինչ ասում է։ Բայց հիվանդի վերաբերյալ տեղեկատվություն չեմ կարող տալ: Դա բժշկական գաղտնիք է: Բավարարվեք այդքանով: Գոյություն ունի ՄԻՊ, որտեղ հիվանդները զանգ են տալիս, հրավիրում են, անհրաժեշտության դեպքում գալիս են, ծանոթանում բժշկական փաստաթղթերին ու, եթե խնդիր առաջանում է, արդեն օրենքով սահմանված կարգով հարցին լուծում է տրվում:

Արեգա Հակոբյանը կաշկանդված էր նաև պատասխանել հարցին` արդյոք հիվանդը հանրության համար վտանգավո՞ր է, թե՞ ոչ:

Ինչ վերաբերում է հարցին` ժամանակակից նման բուժհաստատություններում թույլատրվո՞ւմ է հարկադրաբար դեղեր տալ, կապել, ներարկումներ կատարել, Արեգա Հակոբյանն ասաց, որ անհրաժեշտության դեպքում օրենքով սահմանված կարգով կատարվում է ֆիզիկական զսպում:

«Օրենքով սահմանված կարգով, նախարարի հրամանի համաձայն»,-ասաց Ավանի հոգեբուժարանի տնօրենը:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net