Добавить новость
123ru.net
World News
Декабрь
2017

Հունվարի 1-ից թանկանալու են սեղմած գազը և դիզվառելիքը, ինչն էլ ազդելու է դրանցով մատուցվող ծառայությունների արժեքի վրա. տնտեսագետ

0

Հունվարի 1-ից ակցիզային հարկի ավելացմամբ պայմանավորված թանկանալու են սեղմած գազը, դիզվառելիքը, քսանյութերն ու բենզինը: Սրանք արժեստեղծ ապրանքներ են և դրանց թանկացումը մուլտիպլիկատիվ էֆեկտով բերելու է զգալի գնաճային ճնշման, ինչն էլ իր հերթին կբերի գնաճային խուճապի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, տնտեսագետ, կառավարման մասնագետ Մովսես Արիստակեսյանը:

«Սրանք արժեստեղծ ապրանքատեսակներ են, որոնցով պայմանավորված է ինչպես արտադրության կազմակերպումը, այնպես էլ ժողովրդի կենսամակարդակը: Եթե վերցնենք, որ ՀՀ-ում ավտոմեքենաների պարկի 90 տոկոսը գազով է, ապա միանգամից բարձրանալու է տրանսպորտային ծախսը, գազով ավտոմեքենա քշողների բեռը»,- հայտնեց նա:

Մ. Արիստակեսյանի խոսքով՝ եթե սեղմած գազի թանկացումից հետո տրանսպորտի գինը չթանկանա, ապա նոնսենս կլինի: Իսկ դիզվառելիքի գնաճը, ըստ նրա, հանգեցնելու է այն օգտագործող տեխնիկայի ինքնարժեքի և դրա հետ կապված ծառայությունների մատուցման արժեքի բարձրացման: Դիզվառելիքը հիմնականում օգտագործվում է գյուղտեխնիկայի շահագործման համար, այսինքն` սա էլ իր հերթին ազդելու է գյուղմթերքի գնի վրա:

«Մուլտիպլիկատիվ էֆեկտով վառելիքի թանկացումը ազդելու է մեր շատ արտադրատեսակների գնի վրա և դա մեր արտադրանքը նորից անմրցունակ է դարձնելու արդեն ոչ միայն եվրոպական երկրներում, այլ նաև ԵԱՏՄ-ում»,- ընդգծեց տնտեսագետը:

Հունվարի 1-ից բենզինի թանկացման հետ կապված Մովսես Արիստակեսյանը նկատեց, որ այն հիմնականում ազդելու է կառավարման ծախսերի մեծացման վրա. «Մեզ մոտ հիմնականում կառավարման մարմինների մեքենաներն են բենզին օգտագործում: Սուղ բյուջեից տանելու են մեծ գումարներ մոտ 1000 մեքենայի քանակով: Եվ իրենց դեմը խաղ չկա, նրանք պետք է ծախսեն իրենց անձնական կարիքների համար: Եթե բենզինի մեկ տոննայի համար այսօր վճարում են 25 հազար դրամ ակցիզահարկ, ապա հունվարի 1-ից պետք է վճարեն 43 հազար դրամ: Սա իր անմիջական ազդեցությունը կունենա բենզինի գնի վրա»:

Նա դժվարացավ ընդհանուր ապրանքների թանկացման մասով հստակ թիվ նշել, բայց, ըստ մոտավոր հաշվարկների, նվազագույնը 15 տոկոս գնաճ է լինելու: Ընդ որում` ԵԱՏՄ օրենսդրությամբ պայմանավորված մինչև 2021 թ. տարեկան 15 տոկոս գնաճ է լինելու շուկայում:

Գումարած սպասվող գնաճային խուճապին, տնտեսագետի խոսքով, անպայման կգտնվեն ճարպիկներ, ովքեր, օգտվելով առիթից, էլ ավելի շատ կբարձրացնեն ապրանքների գները: Այսինքն, այստեղ գործ ենք ունենալու սպեկուլյատիվ գնաճի հետ:

«Մեր կազմակերպությունը հնարավոր թանկացումների մասին ասել էր դեռ անցյալ տարի, երբ քննարկվում էր Հարկային օրենսգրքի նախագիծը, Ազգային ժողովի լսումների ժամանակ, թե ակցիզային հարկի բարձրացումը գնաճային ճնշման ձևով չի՞ ազդի երկրի վրա, ժողովրդի վիճակը չի՞ վատացնի: Ցավալիորեն, պատասխանողներն ասացին` գնահատել ենք, որ դա կկազմի 0.4 տասնորդական տոկոս: Մինչդեռ, ըստ մեր հաշվարկների, ակցիզային հարկի բարձրացման ազդեցությունը կլինի երկնիշ թվերով»,- նշեց նա:

Նշենք, որ ակցիզային հարկի ավելացումը պայմանավորված է ԵԱՏՄ միասնական օրենսգրքի պահանջների ուժի մեջ մտնելու հետ: Նախատեսվում է յուրաքանչյուր հունվարի 1-ին որոշ չափով՝ մոտ 15 տոկոսով ավելացնել որոշ ապրանքների ակցիզային հարկը: 2018 թ. հունվարի 1-ից ակցիզային հարկի բարձրացում պետք է լինի 13 ապրանքատեսակների դեպքում`վառելիք, ոգելից խմիչք, ծխախոտ և այլն:

«Դեռ անցյալ տարի մենք կոչ արեցինք վարչապետին Հարկային օրենսգրքի ընդունումից հետո դիմել Նախագահին, որ այդ օրենքը չստորագրել, քանի որ պարունակում է մեծ ռիսկեր` այդ թվում գնաճային ճնշումների ձևով: Վարչապետը նոր էր ընտրվել և այս հարկային օրենսգրքի պայմաններում ռիսկային էր նաև նրա գործունեությունը, հեղինակությունը: Ցավալիորեն, վարչապետը մեզ չլսեց և հունվարի 1-ից արդեն թանկացումներ կլինեն»,- ասաց Մովսես Արիստակեսյանը:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net