Добавить новость
123ru.net
World News
Декабрь
2017

Քրեական գործով վարույթը կարճվել է ոստիկանների կողմից կիրառված հարկադրանքի իրավաչափ լինելու հիմքով

0

Վայոց ձորի մարզի բնակիչ Անդրանիկ Արամյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հայտնել էր, որ 2017թ. օգոստոսի 14-ին նույն մարզի Շատին գյուղի մոտակայքում իրեն են մոտեցել ոստիկանության 3 ծառայողներ և պահանջել իրենց հետ բաժին գնալ: Ա. Արամյանը հրաժարվել է կատարել ոստիկանների պահանջը, որից հետո վերջիններս ֆիզիկական ուժի գործադրմամբ նրան նստեցրել են ավտոմեքենա և բերման ենթարկել ոստիկանության Եղեգնաձորի բաժին: Քաղաքացին նաև հայտնել է, որ ոստիկանների գործողությունների հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել:

Ա. Արամյանի հաղորդման հիման վրա 13.09.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված առերևույթ հանցագործության` մի խումբ ոստիկանների կողմից խոշտանգում կատարելու հատկանիշներով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 14.08.2017թ.-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել Ա. Արամյանի կողմից ավտոմեքենա հրկիզելու, վերջինիս կողմից կնոջը ծեծելու և նրան մարմնական վնասվածքներով Եղեգնաձոր բժշկական կենտրոն տեղափոխելու վերաբերյալ: Ստացված ահազանգի կապակցությամբ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Հրազդան Կոստանյանը, ՔՀԲ ավագ օպերլիազոր Գևորգ Խաչատրյանը և հերթապահ մասի պետ Արսեն Խաչատրյանը մեկնել են Շատին գյուղ, որտեղ նկատելով Ա. Արամյանին` փորձել են վերջինիս բերման ենթարկել կնոջը ծեծելու և ավտոմեքենա հրկիզելու կասկածանքով: Ա. Արամյանը չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, հայհոյանքներ է տվել, ուստի ոստիկանության աշխատակիցները ֆիզիկական ուժի գործադրմամբ  Ա. Արամյանին բերման են ենթարկել ոստիկանության Եղեգնաձորի բաժին:

Նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Ա. Արամյանին ֆիզիկական ուժի գործադրմամբ ավտոմեքենա նստեցնելիս և բաժին ուղեկցելիս նշված ոստիկանները  գործել են օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակում: Նրանք Ա. Արամյանի նկատմամբ ֆիզիկական ուժ են գործադրել վերջինիս կողմից ցույց տրված դիմադրությունը, ագրեսիվ վարքագիծը կանխելու և բերման ենթարկելու նպատակով: Արդյունքում որոշում է կայացվել վերը նշված քրեական գործով վարույթը կարճելու և ոստիկանության աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին` վերջիններիս գործողությունները իրավաչափ լինելու հիմքով:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net