Добавить новость
123ru.net
World News
Декабрь
2017

ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցությունը կարող է ռեկորդային ցածր լինել․ «Լևադա»

0
Ռուսաստանում հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցությունը կարող է ռեկորդային ցածր լինել: Այսօր «Վեդեմոստի» պարբերականը, հղում անելով «Լևադա» կենտրոնի՝ դեկտեմբերին իրականացրած հարցման արդյունքներին, հետևյալ տվյալն է ներկայացրել՝ հարցված ռուսաստանցիների միայն 58 տոկոսն է հայտնել ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:


Մինչ այժմ ընտրողների ամենացածր մասնակցությունն արձանագրվել է 2004-ին կայացած ընտրությունների ժամանակ՝ 64 տոկոս: «Լևադայի» հարցման համաձայն՝ եթե մինչ 2018-ին կայանալիք ընտրությունները ռուսաստանցիների տրամադրությունները չփոխվեն, մասնակցությունը կարող է անգամ 58 տոկոսից ցածր լինել: Դեկտեմբերին հարցվածների 28 տոկոսն ասել է, որ ընտրություններին հաստատ մասնակցելու է, 30 տոկոսը «հավանաբար մասնակցելու է», հարցվածների ևս 20 տոկոսը դեռ չի կողմնորոշվել: 19 տոկոսն էլ «հաստատ չի մասնակցելու» քվեարկությանը:


Ռուսական աղբյուրներն ավելի վաղ հայտնում էին, թե Կրեմլն ակնկալում է տեսնել Պուտինի հաղթանակն ընտրությունների առաջին իսկ փուլում, իսկ ընտրություններին, համաձայն նույն ակնկալիքների, կմասնակցի ընտրողների առնվազն 70 տոկոսը: Ընդ որում՝ ռուսական մամուլի հրապարակումների համաձայն, իշխանությունները որոշել են այս անգամ հնարավորինս մաքուր և թափանցիկ ընտրություններ կազմակերպել՝ հրաժարվելով բյուջետային հատվածի աշխատողներին ընտրատեղամասեր տանելու՝ արդեն ավանդական դարձած գործելաոճից:


Պուտինի վարկանիշն, այդուամենայնիվ, շարունակում է բարձր մնալ, վերջինս չունի լուրջ մրցակից: «Լևադայի»՝ դեկտեմբերին անցկացրած հարցումների համաձայն, ռուսաստանցիների երկու երրորդը պատրաստ է իր ձայնը տալ գործող նախագահին: Ուշագրավ է, որ նոյեմբերի համեմատ՝ այդ ցուցանիշն աճել է՝ այն ժամանակ Պուտինին պատրաստ էր իր քվեն տալ հարցվածների միայն 53 տոկոսը:


ՌԴ հաջորդ նախագահական ընտրությունները կայանալու են 2018 թվականի մարտի 18-ին: Դա նաև Ղրիմի բռնակցան օրն է, որը Ռուսաստանում նշվում է որպես տոնական օր: Դեկտեմբերի 6- ին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր առաջիկա ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Բացի նրանից, ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել բիզնես-օմբուդսմեն Բորիս Տիտովը, կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովը, Վլադիմիր Ժիրնովսկին, Գրիգորի Լավլինսկին, լրագրող Քսենյա Սոբչակը:


Ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու մտադրության մասին հայտարարել էր նաև «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» ղեկավար, ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին: Վերջինիս, սակայն, Ռուսաստանի ԿԸՀ-ն չի գրանցի որպես թեկնածու, քանի որ նա դատապարտվել է հայտնի Կիրովլեսի գործով: Նշված թեկնածուներից ոչ մեկի վարկանիշը չի գերազանցում 8 տոկոսը:                





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net