Արքայազն Ուիլյամն ու Հարին՝ «Աստղային պատերազմներ»-ի լոնդոնյան պրեմիերային (լուսանկարներ)
Լոնդոնի հեղինակավոր Royal Albert Hall սրահում կայացել է «Աստղային պատերազմներ. վերջին ջեդայը» ֆիլմի պրեմիերան, որին ներկա են եղել նաև Մեծ Բրիտանիայի արքայազներ Ուիլյամն ու Հարին:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, առաջինը կարմիր գորգին են հայտնվել գլխավոր դերակատարներ Դեյզի Ռիդլին ու Մարկ Հեմիլը, նրանց հաջորդել են արքայազները:
Ի դեպ, թագավորական ընտանիքի անդամները ևս նկարահանվել են ֆիլմում: Սակայն նրանց ճանաչելն այդքան էլ հեշտ չի լինի, քանի որ նրանք մարմնավորում են դիմակավորված գրոհային մարտիկների:
Այնուհանդերձ՝ հուշման կարգով նշվում է, որ Ուիլյամն ու Հարին ֆիլմում հսկելու են Ֆիննի անվտանգությունը:
Հայտնի է, որ արքայազներից զատ գրոհային մարտիկների դերում է նկարահանվել նաև Թոմ Հարդին:
