Добавить новость
123ru.net
World News
Декабрь
2017

«Ցանկացած գողություն,  որ բացահայտվում է, ունենում է իրավական հետևանքներ, բայց  ինչպես ժողովուրդն է ասում՝ չի բռնվել` գող չէ». Գագիկ Մելիքյան (տեսանյութ)

0

Գոտիները ձգելու մշտական հորդորները ոչ թե ՀՀ քաղաքացիներին են վերաբերում, այլ պետական բյուջեից աշխատավարձ ստացող աշխատողներին, որոնք բնակչության շատ փոքր մասն են կազմում. այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ պնդելով, թե այնպես չէ, որ պաշտոնյաներին իրենց ներկայացուցչական ծախսերից չեն զրկում:

«Հորդորը ներկայացվում է նրանց, ովքեր բյուջեից ստանում են աշխատավարձեր, պետական  բյուջեից նրանց վրա ծախսեր են կատարվում, նրանք 1-2 տոկոսն են կազմում, իսկ  բնակչության  մի մասն էլ աշխատում է մասնավոր սեկտորում. նրանց համար, դուք տեսնում եք, յուրաքանչյուր տարի աշխատավարձի բարձրացում լինում է»,-ասաց նա:  

Դիտարկմանը, թե հորդորները տեղ չե՞ ն  հասնում, ինչի մասին է հուշում նաև ԱԺ-ի՝ 4 մլն-ի հասնող հեռախոսազանգերի պարտքը, Մելիքյանը պատասխանեց. «Հեռախոսազանգերի համար քննարկումը ԱԺ-ում տեղի է ունեցել և բոլոր նրանք, ովքեր սահմանված չափը գերազանցել են, իրենց անձնական հաշիվներից վճարել են»:

Ինչ վերաբերում է Նախագահ Սերժ Սարգսյանի հորդորին, որ ամոթ է գողանալ, ՀՀԿ պատգամավորը նշեց, թե յուրաքանչյուր համայնքի ղեկավար իր պաշտոնական պարտականությունները կատարելիս պետք է առաջնորդվի միայն օրենքով: «Պետք է իր պաշտոնական պարտականությունները կատարի  պատասխանատվության և պարտքի բարձր զգացումով: Բոլոր այն համայնքների ղեկավարները, ովքեր կզբաղվեն անօրինական գործողություններով, ովքեր ոչ պատշաճ  կվերաբերվեն իրենց պարտականություններին, կենթարկվեն պատասխանատվության»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե այսինքն՝ մինչև հունվար թույլ է տրվել նրանց թալանել և, Նախագահի խոսքով, այլևս թույլ չի՞ տրվելու, Մելիքյանը պատասխանեց. «Նրանք, ովքեր իրենց պարտականությունները կատարելու մեջ թերացել են, անարդյունավետ ծախսեր են թույլ տվել,  անօրինական գործողություններ են իրականացրել,  կարծում եմ, մեծամասամբ ենթարկվել են պատասխանատվության և համոզված եմ՝ նրանք, ովքեր կփորձեն իրենց պաշտոնական  պարտականություններում թերանալ, անօրինական գործողություներ  իրականացնել, նրանք նույնպես կենթարկվեն պատասխանատվության: Խնդիրը  պատասխանատվության զգացումն է, օրինականության դաշտում աշխատելու մտահոգության մասին է, որ բարձրացրեց նախագահը և, կարծում եմ, սա բխում է բոլորիս ՝ երկրի և ժողովրդի շահերից»,-ասաց նա:

Ըստ Գագիկ Մելիքյանի՝ բազմաթիվ պաշտոնյաներ պատասխանատվության են ենթարկվում և կրում են իրենց արժանի պատիժը:

Հարցին, թե օրինակ՝ԶՈւ Գլխավոր Շտաբի պետի տեղակալ Հակազ Բաղմանյանը աշխատանքից ազատվեց, բայց, ըստ մամուլի, թերացումների համար այդպես էլ պատասխան չկրեց, պատգամավորն արձագանքեց, թե հստակ պետք է ներկայացնել, հատկապես ինչ չարաշահումներ են արվել: Հարցին, թե ինչ չարաշահումների համար է հեռացվել, Մելիքյանը պատասխանեց, թե չգիտի. «ՀՀ Պաշտպանության նախարարն իր հայտարարության մեջ հստակ նշեց, թե ինչի համար է հորդորել զեկուցագիր ներկայացնել աշխատանքից հեռացվելու համար և հստակ ներկայացվել է նաև պատճառը»:

Հարցին՝ բացի նախագահից, նաև վարչապետն էր նման հայտարարություն արել, թե պետք է վերջ դնել պրիմիտիվ գողություններին, արդյոք  սա չի՞ հուշում այն բանի մասին, որ իրավական հետևանքներ չկան, դրա համար էլ լուծում չի ստանում, Գագիկ Մելիքյանը նշեց, թե ցանկացած գողություն , որը բացահայտվում է, ունենում է իրավական հետևանքներ»:

«Բայց, ինչպես ժողովուրդն է ասում, չի բռնվել՝ գող չէ, բայց գողությունը ծնվել է մարդկության հետ միասին, և, կարծում եմ, մարդկության հետ էլ կվերջանա, այնպես չէ, որ եթե նմանատիպ հայտարարություններ չեն հնչում, ուրեմն գողություններ չեն լինում, ամեն օր են լինում և ամեն դաշտում»,-ասաց նա:   






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net