Добавить новость
123ru.net
World News
Декабрь
2017

Հայաստանն ու ՆԱՏՕ-ի անդամ երկրները բանակցում են ռազմատեխնիկական համագործակցության շուրջ․ ՊՆ

0
Հայաստանն ու ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրները բանակցություններ են վարում ռազմատեխնիկական համագործակցության շուրջ, և առաջիկայում տեսանելի արդյունքներ են լինելու: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարարության Պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը:


«Մեր եվրոպական գործընկերների հետ համագործակցության օրակարգային հարցերից մեկը, երկկողմ ձևաչափը նկատի ունեմ, նաև ռազմատեխնիկական համագործակցությունն է: Դա չի սահմանափակվում միայն զենք-զինամթերք գնելով, այլ ունի իր շատ տարբեր բաղկացուցիչները՝ նույն տեխնոլոգիական համագործակցություն, տարբեր համատեղ մշակումներ, ձեռնարկություններ և այլն»,- ասաց Լևոն Այվազյանը:


Այլ մանրամասներ նա չհայտնեց, միայն բավարարավեց ՆԱՏՕ-ի անդամ երկու պետության հետ համագործակցության օրիանակներ նշելով․ «Օրինակ՝ Լեհաստանի հետ մենք ունենք համատեղ հայ-լեհական ձեռնարկություն, որը Հայաստանի Հանրապետությունում գործում է, Հունաստանի հետ ունենք համատեղ ձեռնարկություն ստեղծելու և աշխատեցնելու բավական մեծ փորձ: Այս ուղղությամբ բանակցություններ են վարվում տարբեր պետությունների հետ, և կարծում եմ՝ ժամանակի ընթացքում ավելի լավ, տեսանելի արդյունքներ կունենանք»:


Ռազմատեխնիական ոլորտում Հայաստանի ու Լեհաստանի համագործակցությունն արդեն մի քանի տարվա փորձ ունի: 2014 թ․ հոկտեմբերին բացվեց «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական առաջին համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկությունը: Չարենցավանի հաստոցաշինական գործարանի հենքի վրա ստեղծված այդ ընկերությունը զբաղվում է արտադրական օբյեկտների արդիականացմամբ, բազմաֆունկցիոնալ քողարկման արդի տեխնոլոգիաների արտադրությամբ, ինչպես նաև թողարկում է սաղավարտներ, զրահաբաճկոններ, քողարկող ցանցեր և այլն:


Այն որ, օրինակ՝ Վարշավայի հետ համագործակցության շրջանակում Երևանը կարող է չբավարարվել ձեռք բերվածով, պարզ դարձավ այս սեպտեմբերին, երբ Հայաստան էր այցելել Լեհաստանի փոխարտգործնախարար Բարտոշ Չիխոցկին: Լրագրողների հետ ճեպազրույցում նա հայտարարեց՝ Վարշավան Երևանին առաջարկել է ռազմական նոր տեխնոլոգիաներ, որոնց հիման վրա լեհական կողմը պատրաստ է այստեղ արտադրություն հիմնել:





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net