Շախմատի պատանեկան հավաքականը պարտվել է Օլիմպիադայի 3-րդ տուրում
Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքում անցկացվող շախմատի պատանեկան օլիմպիադայում երեկ կայացել են 3-րդ տուրի հանդիպումները, գրում է «Chess.am»-ը:
Մեր հավաքականը խաղացել է Հնդկաստանի թիմի հետ։ Հաղթանակ է տարել միայն Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը խաղացել է ոչ ոքի, իսկ Մամիկոն Ղարիբյանն ու Դավիթ Միրզոյանը պարտվել են։
Արդյունքում 1․5/2․5 հաշվով մեր թիմը պարտվել է։
Այս պահին Ռուսաստանի և Հնդկաստանի կանաչ թիմը 6 միավորով կիսում են 1-2-րդ տեղերը։ Մերոնք 4 միավորով և լրացուցիչ ցուցանիշներով 7-րդն են։
Շախմատի պատանեկան օլիմպիադայում այսօր տեղի կունենան 4-րդ տուրի խաղերը։ Մենք խաղալու ենք նույն կազմով Իրանի թիմի հետ։
