Անհաջող «գլուխգործոցներ». ֆոտոխմբագրիչների միջոցով ստացված ամենավատ կադրերը՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)
Տարբեր ֆոտոխմբագրիչների տիրապետող մասնագետները հրաշալի լուսանկարներ են ստանում. նրանք ի վիճակի են քողարկել արտաքինի ցանկացած թերություն նույնիսկ ավելի լավ, քան պրոֆեսիոնալ դիմահարդարները, հեքիաթային աշխարհներ ստեղծել և տեղափոխել մարդկանց գոյություն ունեցող և երևակայական վայրեր:
Շատերին ոգեշնչում է այս օրինակը. մարդիկ սկսում են փորձարկումներ անել ֆոտոխմբագրիչների միջոցով, սակայն նրանց ոչ միշտ է հաջողվում հասնել իրենց ուզած արդյունքին:
AdMe.ru-ն «գլուխգործոցներ» է հավաքել, որոնց հեղինակները չեն ամաչում իրենց փորձերի անհաջող արդյունքները ցուցադրելուց և ծիծաղի առարկա դառնալուց.
