Добавить новость
123ru.net
World News
Декабрь
2017

Երևանում կկայանա Գիտնականների Պագուոշյան միջազգային շարժման 63-րդ համաժողովը

0

Դեկտեմբերի 9-12-ը ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի նախաձեռնությամբ Հայաստանում էին հանուն խաղաղության և միջազգային անվտանգության հանդես եկող գիտնականների «Գիտության և համաշխարհային խնդիրների հարցերով Պագուոշյան գիտաժողովներ» միջազգային շարժման գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Պաոլո Կոտտա-Ռամուսինոն և խորհրդի անդամ, ՌԴ ԱԳՆ-ի Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի Եվրաատլանտյան անվտանգության կենտրոնի տնօրեն, Ռուսաստանի քաղաքական գիտության ասոցիացիայի պատվավոր նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Նիկիտինը:

Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանից, Պագուոշյան շարժման անդամները խաղաղության, զինաթափման և միջազգային անվտանգության, միջուկային պատերազմի կանխման և գիտական համագործակցության ջատագով անվանի գիտնականներ են, որոնց գնահատումները կարևորում են տարբեր պետությունների ղեկավարներն ու միջազգային կազմակերպությունները: 1955 թվականին այս Շարժումը նախաձեռնել են համաշխարհային հռչակ վայելող 11 գիտնականներ, այդ թվում՝ Ալբերտ Էյնշտեյնը: Միջուկային զենքի չտարածմանն ուղղված ջանքերի համար Շարժումն արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի:

Դեկտեմբերի 11-ին հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ Պագուոշյան շարժման գլխավոր քարտուղար Պաոլո Կոտտա-Ռամուսինոն կազմակերպության անունից ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նույն օրը հյուրերին ընդունել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նրանց ուղեկցել է ՊԱՀՀ-ի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը: Շարժման գլխավոր քարտուղար Պաոլո Կոտտա-Ռամուսինոն Նախագահ Սերժ Սարգսյանից համաձայնություն և աջակցություն է խնդրել 2019 թ. Պագուոշյան շարժման համաշխարհային համաժողովը Երևանում անցկացնելու համար: Հանրապետության Նախագահը ողջունել է Երևանում համաժողովի անցկացման գաղափարը և նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է աջակցելու միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու գործում:

Հայաստան կատարած այցի շրջանակներում հյուրերը եղել են նաև Գառնիում ու Գեղարդում՝ ծանոթանալով հայկական հոգևոր և պատմամշակութային ժառանգությանը:

Ամփոփելով այցը՝ անվանի գիտնականներն այցելել են Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Նրանց ընդունել է ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ-ՊԱՀՀ-ի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանում 2019 թվականին Պագուոշյան շարժման հաշվետու-ընտրական համաժողովի կազմակերպման խնդիրները:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net