Добавить новость
123ru.net
World News
Декабрь
2017

Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում որևէ մարտահրավեր չեմ տեսնում. ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի փոխղեկավար

0

Հայաստանի-ՆԱՏՕ հարաբերություններում որևէ մարտահրավեր չեմ տեսնում. այսօր լրագրողների հետ զրույցում այսպես ասաց ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոզարիա Պուգլիսին՝ հիշատակելով դեռևս հունիսին Երևան ժամանած Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի խոսքերը, թե ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները կայուն և վստահելի են:

«Դա նշանակում է, որ մենք գիտենք, թե Հայաստանն ինչ է ցանկանում, և մենք գոհ ենք դրանից»,- ասաց նա:

Խոսելով արդեն համագործակցության ընդլայնման հնարավորությունների մասին՝ նա նշեց, որ հարցի հասցեատերն առաջին հերթին Հայաստանն է:

«Մի օրինակ բերեմ, թե ինչպես է կազմվում անհատական գործընկերության ծրագիրը: Այդ հիմնական փաստաթղթով է սահմանվում հիմնական գործողությունների ծրագիրը: Այն կազմվում է փոխադարձ համաձայնությամբ»,- ասաց նա՝ նկատելով, որ ամեն ինչ համաձայնեցվում է կողմերի միջև:

Այս համատեքստում նա Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունն առանձնահատուկ համարեց: «Նմանատիպ համագործակցություն մենք չունենք մեկ այլ երկրի հետ: Դա նշանակում է, որ մեր համագործակցությունը հարմարեցված է` ըստ իշխանությունների արտահայտած կարիքների: Մենք դրանով ենք կազմում մեր համագործակցության բուն կորիզը, մենք միասին ենք աշխատում եղած հարցերը պարզաբանելու համար»,- ասաց նա:

Խոսելով ՆԱՏՕ-ի` Հարավային Կովկասում ներգրավվածության մասին, Ռոզարիա Պուգլիսին հիշատակեց, որ իրենց գրասենյակը գործունեություն է իրականացնում Հարավային Կովկասի երեք երկրում՝ Վրաստանում, Ադրբեջանում և Հայաստանում: Առաջինը, ըստ նրա, որոշել է իր համագործակցությունն ընդլայնել ՆԱՏՕ-ի հետ, ինչին վերջինս աջակցում է, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս չունեն նման ցանկություն:

«Ինչը նորմալ է»,- ասաց նա:

Նշենք, որ Դեկտեմբերի 13-ից 18-ը ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ, Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի, ՀՀ-ում ԳԴՀ, ԱՄՆ և ՄԹ դեսպանությունների, Երևանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի աջակցությամբ, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանում անցկացնելու է հերթական (թվով 11-րդ) «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումը:

ՆԱՏՕ-ի շաբաթ միջոցառումների մեկնարկը տրվել է Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում ԶԼՄ ներկայացուցիչների համար՝ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության վերաբերյալ քննարկման կազմակերպմամբ:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net