Դոնարուման հրաժարվել է տեղափոխվել «Յուվենտուս»
Ինչպես հայտնում է «Calciomercato.com»-ը, «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման հրաժարվել է տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս»:
«Ծեր սինյորան» նախկինում նույնպես հետաքրքրվում էր իտալացու ծառայություններով, սակայն գործը բանակցություններին չէր հասնում: Այժմ թուրինցիները տրանսֆերային առաջարկ են արել ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլային, որը մերժվել է թե՛ գործակալի, թե դարպասապահի կողմից:
Արդեն տեղեկացրել էինք, որ «ռոոներիները» պատրաստ կլինեն 18-ամյա ֆուտբոլիստից հրաժարվել ոչ պակաս, քան 70 մլն եվրոյի դիմաց:
