Добавить новость
123ru.net
World News
Декабрь
2017

«Լույս հայի աչքերին» ծրագրի շնորհիվ այս տարի Հայաստանի մարզերի շուրջ 8000 բնակիչ ակնաբուժական անվճար ծառայություն է ստացել

0

Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և «Ucom» Հիմնադրամի համագործակցությամբ արդեն երկրորդ տարին է, ինչ մարզերի բնակիչներն ակնաբուժական անվճար ծառայություններ են ստանում: Այս տարվա աշխատանքները մոտենում են ավարտին. Շիրակի մարզում իրականացվել են ակնային զննումներ ինչպես լայն բնակչության, այնպես էլ դպրոցականների շրջանում, դպրոցներում անցկացվել են հանրային կրթության դասեր, այժմ Գյումրիում կայանած Աչքի շարժական հիվանդանոցում իրականացվում են խորացված հետազոտություններ, լազերային միջամտություններ, վիրահատություններ, շաքարային դիաբետով հիվանդների ակնային զննումներ եւ լազերային բուժում:

Աշխատանքներին ծանոթանալու նպատակով Շիրակի մարզ այցելեցին Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը եւ «Ucom» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

«Շիրակի մարզում «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում 3.400-ից ավելի մարդ ակնային զննում է անցել, Աչքի շարժական հիվանդանոցը կայանել է Արթիկում, Մարալիկում եւ Գյումրիում, որի արդյունքում շուրջ 1.500 բնակիչ խորացված հետազոտություն է անցել, կատարվել է շուրջ 600 վիրահատություն եւ 200 լազերային միջամտություն: Այս տարի առանձնահատուկ ուշադրություն ենք դարձրել շաքարային դիաբետ ունեցողներին: Աչքի խնամքի վերաբերյալ բաց դասեր եւ ակնային զննումներ ենք անցկացրել նաեւ մարզի դպրոցներում: Ուրախ եմ արձանագրել, որ այս տարի եւս «Ucom» Հիմնադրամի համագործակցությամբ մեր աշխատանքի արդյունքում հազարավոր մարդիկ վերագտան իրենց աչքի լույսը», - ասաց Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

«Այս նախագծի կարևորագույն ձեռքբերումներից է հազարավոր մարդկանց տեսողության անվճար վերականգնումը: Ուրախալի է, որ այս տարի ևս  մենք կարողացանք աջակցել հատկապես այն մարդկանց, ովքեր սոցիալական բարդ պայմաններում են ապրում ու նույնիսկ չեն երազում վերականգնել իրենց աչքի լույսը: Ժամանակակից տեխնոլոգիաները հիմա առավել, քան երբևէ օգնում են ոչ միայն ճշգրիտ ախտորոշում անել, վիրահատել ու հետևել կազդուրման գործընթացին, այլև վաղ տարիքից տեղեկացված լինել աչքի առողջության պահպանման կանոններին», - ասաց «Ucom» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

2017թ. ընթացքում «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում Կոտայքի, Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերում 8.000-ից ավելի մարդ ակնային զննում է անցել, շուրջ 3.700-ը՝ խորացված հետազոտություն Աչքի շարժական հիվանդանոցում, կատարվել է շուրջ 1.350 վիրահատություն եւ 470 լազերային միջամտություն, պատրաստվել է բարձր դիոպտրիայի շուրջ 400 ակնոց: 2018թ. սկզբին ծրագիրը կշարունակվի Արագածոտնի մարզում:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net