Եթե ինչ-որ բան չփոխենք, մեզնից մեկը կմահանա. ամերիկացի զարմիկները միասին 910 կգ են կշռում (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկացիներ Նաոմի Անդերսոնը, Չիտոկա Լայթն ու Դրյու Սթյուարտը տառապում են ավելորդ քաշից ու գերճարպակալումից, գրում է The Daily Mail-ը՝ հավելելով, որ երեքի ընդհանուր քաշը 910 կգ է:
Գիտակցելով իրենց կյանքին սպառնացող վտանգը՝ զարմիկները որոշել են մասնակցել հայտնի հեռուստաշոուներից մեկին, որի շրջանակում հմուտ մասնագետների օգնությամբ պետք է փորձեն ազատվել ավելորդ կիլոգրամներից ու վերականգնել բնականոն կյանքի ռիթմը:
«Ոչ ոք մեղավոր չէ, ես ինքս եմ ինձ այսպես գիրացրել: Ամբողջ ընտանիքս տառապում է ավելորդ քաշից: Եթե մենք ինչ-որ բան չփոխենք, մեզնից մեկը կմահանա»,-նշել է 30-ամյա Նաոմին՝ խոստովանելով, որ ինքը, քույրն ու եղբայրը շատ են վախենում սպասվելիք վիրահատությունից:
Կինն ուզում է փոխել կյանքը, երեխա ունենալ, սակայն քաջ գիտակցում է, որ ավելորդ քաշը լուրջ խոչընդոտ է:
Զարմուհին՝ Չիտոկան, արդեն տևական ժամանակ գամված է անկողնուն ու 3 տարի տնից դուրս չի եկել:
«Այնքան վատ եմ ինձ զգում, երբ հասկանում եմ, թե ինքս ինձ ինչի եմ վերածել»,-ասել է կինը:
Մինչդեռ նրանց եղբայրը՝ 43-ամյա Դրյուն, պատմել է, որ անկառավարելի մոլուցք ունի սննդի հանդեպ:
«Պետք է այս ամենի վերջը տամ, քանի դեռ այն ինձ չի սպանել»,-նշել է Դրյուն:
