Թուրքիան ու Քաթարը ծայրահեղական գաղափարախոսության ու շարժումների նոր հովանավորն են դարձել. Թրամփի խորհրդական
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ-լեյտենանտ Հերբերտ Ռեյմոնդ ՄքՄասթերը հայտարարել է, որ Թուրքիան ու Քաթարը դարձել են ծայրահեղական գաղափարախոսությունների ու շարժումների նոր հովանավորները Մերձավոր Արևելքում, այս մասին գրում է The National պարբերականը:
Թրամփի խորհրդականը, մասնավորապես, նշել է, որ ներկա փուլում աշխարհի համար առավել մեծ վտանգ է ներկայացնում երեք հիմնական ուժ. դրանք են ռևիզիոնիստական ուժերը՝ ի դեմս Ռուսաստանի և Չինաստանի, ինչպես նաև ահաբեկչությանն աջակցող ու դա հովանավորող, զանգվածային կոտորածների ծառայող զենքեր արտադրող Իրանն ու Հյուսիսային Կորեան:
Եվ վերջապես՝ աշխարհի համար շարունակում են իրական սպառնալիք մնալ իսլամիստական ծայրահեղական շարժումները, որոնց նոր հովանավորներն, ըստ ամերիկացի պաշտոնյայի, Թուրքիան ու Քաթարն են:
Ըստ ՄքՄասթերի՝ նախկինում այդ դերը ստանձնել էր Սաուդյան Արաբիան, որն այժ կարծես դադար է առել այդ գործում:
