Добавить новость
123ru.net
World News
Декабрь
2017

Աղդամի շրջանում 400 զինվորականներ և տեղացիներ են բերման ենթարկվել` հայերի օգտին լրտեսելու կասկածանքով. Meydan TV

0
«Վերջին մի քանի ամիսներին Աղդամի շրջանի հարյուրավոր բնակիչներ և շփման գծում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների զինծառայողներ են բերման ենթարկվել և հարցաքննվել հայերի օգտին լրտեսության կասկածանքով», - պնդում է Գերմանիայում գործող ադրբեջանական Meydan TV ընդդիմադիր կայքը:


Վկայակոչելով IFACT.GE պարբերականի լրագրողների անցկացրած հետաքննության արդյունքները` ադրբեջանական ընդդիմադիր կայքը պնդում է, որ գարնանը շփման գծում տեղի ունեցած մի միջադեպից հետո Աղդամի շրջանի ադրբեջանական ուժերի հսկողության տակ գտնվող հատվածում դրամատիկ իրադարձություններ են ծավալվել:


Ադրբեջանական բանակի արդեն զորացրված զինծառայողներից մեկը հետաքննող լրագրողներին պատմել է. - «Մի օր վաղ առավոտյան մեզ հայտնեցին, որ հենակետերից մեկում մի տղամարդու են ձերբակալել: Հետագայում պարզվեց, որ ձերբակալվածը հովիվ է, որն իր ոչխարներին էր արածեցնում դիրքերի հարևանությամբ: Մենք այդ մասին հայտնեցինք մեր հրամանատարին: Նա, սակայն, հրամայեց ազատ արձակել հովվին` նախապես նրանից մեկ ոչխար առգրավելով»։


Զինվորականը հավելել է, որ հրամանատարի այդ որոշումն առաջացրել է ենթակաների դժգոհությունը: «Զինվորները վիճեցին հրամանատարի հետ` պնդելով, որ հայ դիրքապահները կարող են տեսնել, որ եթե ռազմաճակատի այդ հատվածում ոչխարների հոտ է արածում, ապա դա նշանակում է, որ տարածքում հակահետևակային ականներ տեղադրված չեն»:


 Ի վերջո, ըստ Meydan TV-ի, զինծառայողներն իրենց հրամանատարին մեղադրում են հայերի օգտին աշխատելու մեջ և զեկուցում վերադասին, ինչից հետո պաշտոնական հետաքննություն է սկսվում:


Միջադեպից մի քանի օր անց՝ մայիսի 7-ին, Ադրբեջանի Զինվորական դատախազությունը, Ներքին գործերի և Պաշտպանության նախարարությունները ինչպես նաև Պետական անվտանգության ծառայությունը հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ` նշելով, որ միասնական քննչական խումբ են ձևավորել` «դավաճանության առթիվ հարուցված քրեական գործի նախաքննություն անցկացնելու նպատակով»:


Ադրբեջանցի նախկին զինծառայողը, որ զրուցել է IFACT.GE կայքի հետ պնդում է որ հետաքննության առաջին շաբաթներին ուժայինները հարցաքննել են Աղդամի շրջանի շուրջ 400 բնակիչների և շփման գծի այդ հատվածում ծառայող զինվորականների: «Նրանց բոլորին կասկածում էին հայկական հատուկ ծառայություններից գումար ստանալու և հակառակորդին ռազմական նշանակության տեղեկատվություն փոխանցելու մեջ», - պատմում է կայքի աղբյուրը:


Հետաքննության մեկնարկից որոշ ժամանակ անց ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրել են լրտեսության մեջ կասկածվող 42 անձանց ձերբակալության մասին: «Հետագայում, սակայն, Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հրահանգեց համացանցից հեռացնել այդ տեղեկությունները», - գրում է Meydan TV-ին:


Հետաքննության հեղինակների պնդմամբ, հարցաքննությունների և ձերբակալությունների արդյունքում շփման գծին հարող ադրբեջանական բնակավայրերում փոխադարձ անվստահության մթնոլորտ է ձևավորվել: Տեղական իշխանության ներկայացուցիչներից մեկը լրագրողներին ասել է. - «Մարդկանց որոնց ճանաչում էի երկար տարիներ, որոնց տեսնում էի ամեն օր, հանկարծ մեղադրում են հայերի հետ համագործակցելու մեջ: Մեզ թվում էր, թե մենք գիտենք թե որտեղ է թշնամին: Պարզվում է նա ամենուր է»:


Տեղացի այդ պաշտոնյան նաև պատմել է, որ շփման գծի հարևանությամբ գտնվող միայն մեկ գյուղում` Չեմենլիում, ձերբակալել են տեղի բժշկին, նրա դստերն ու որդուն, ինչպես նաև հովիվ Մեհման Հուսեյնովին, ով մահացել է հարցաքննության ընթացքում:


«Հուսեյնովի հարազատները ցանկանում էին նրան հուղարկավորել Չեմենլիի գերեզմանատանը` հոր շիրիմի հարևանությամբ, սակայն համագյուղացիները ընդդիմացան` թույլ չտալով դա», - գրում են հետաքննության հեղինակները:


Իսկ IFACT.GE-ի հետ զրույցում ադրբեջանցի զորացրված զինվորականը պատմել է, որ վերջերս զրուցել է Աղդամի հատվածում դեռևս ծառայող իր ընկերների հետ: «Նրանք ասում են, որ ոչինչ չի փոխվել: Հովիվները շարունակում են ոչխարներին արածեցնել դիրքերի հարևանությամբ», -նշել է կայքի զրուցակիցը:


 





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net