Հնդկաստանում ամբողջ գյուղը համախմբվել է ցեխի մեջ խեղդվող փղին փրկելու համար (լուսանկարներ, տեսանյութ)
Հնդկաստանի Կերալա նահանգի գյուղերից մեկի բնակիչները միահամուռ ջանքերով մեկ ժամից ավելի փրկել են ցեխով լի փոսն ընկած ու դուրս գալ չկարողացող փղին:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 20 տարեկան կենդանին, վախենալով անցնող գնացքի աղմուկից, սկսել է վազել ու ընկել է ցեխով փոսը: Այնուհետ կենդանուն նկատել են տեղի բնակիչները: Արդյունքում ամբողջ գյուղը հավաքվել է, որպեսզի միահամուռ ջանքերով փրկի անօգնական փղին:
Ի վերջո, 90 րոպե տևած ջանքերից հետո կենդանուն դուրս են բերել տրակտորին ամրացված հատուկ ճոպանների օգնությամբ:
