Հպարտություն եմ զգում մեր երկրի կյանքում հայ համայնքի ունեցած ներդրման համար. Կիպրոսի նախագահ
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը տեղի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հպարտություն է զգում հայերի՝ կղզու զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար:
Ինչպես փոխանցում է newsincyprus.com-ը, Կիպրոսի նախագահն ընդգծել է, որ և՛ հայերը, և՛ կիպրացի հույները պատմության ընթացքում դարձել են միևնույն ագրեսորի՝ Թուրքիայի զոհը, սակայն չեն պատրաստվում հանձնվել և պայքարելու են մինչև վերջ:
«Որպես պետություն՝ մենք չենք թաքցնում մեր հպարտությունն այն առումով, որ ձեր փոքրաթիվ համայնքն իր մեծ էներգիայով արդյունավետ ներկայություն ունի մեր երկրի կյանքի բոլոր՝ քաղաքական, սոցիալական ու տնտեսական ոլորտներում», - ասել է Անաստասիադիսը:
