Զիդան. Ռոնալդու, թե՞ Մեսսի. իմ ենթակայության տակ լավագույնն է, և նա դա ապացուցում է
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարծում է, որ իր թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գերազանցում է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին:
Ֆրանսիացի մասնագետը սա ասել է, երբ ԶԼՄ-ների ներկայացուցիչները խնդրել են նրան համեմատականներ անցկացնել պորտուգալացու և արգենտինացու միջև.
«Ռոնալդու՞, թե՞` Մեսսի. իմ ենթակայության տակ աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, և նա դա ապացուցում է: Ռոնալդուն, «Ռեալում» հանդես գալով, մտել է համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ: Ինձ համար աշխարհում լավագույնը «Ռեալի» մարզաշապիկն է»,- Զիդանի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:
Հիշեցնենք` Ռոնալդուն կարիերայի ընթացքում 5-րդ անգամ նվաճել է «Ոսկե գնդակն» ու հայտարարել, որ հանդիսանում է համաշխարհային ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստը: Նրա այս խոսքերը ոչ միանշանակ արձագանքներ չեն ստացել, և «Բարսելոնայի» որոշ ներկայացուցիչներ անգամ հայտարարել են, որ Մեսսին գերազանցում է պորտուգալացուն:
