Добавить новость
123ru.net
World News
Декабрь
2017

«Առավոտ». Մանկապարտեզից սկ­սած դաստիարակությունը ելնում է «խեղճ», «տառապյալ», բայց «հպարտ» և «վրեժխնդիր» հայի մոդելից

0

«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Օրերս ծանոթացա մի հրաշալի երիտասարդի՝ Արսեն Վարդանյանի հետ: Նա ապրում է Գյումրի­ում, մասնակցում է բազմաթիվ պայծառ երիտա­սարդական նախաձեռնությունների, փորձում է համախմբել իր քաղաքի երիտասարդներին՝ ավելի լավ, ավելի ուրախ, ավելի ստեղծագործական ու հետաքրքիր կյանք կերտելու համար: Ընդհանրապես, լրագրողի մասնագիտությունը հնարավորություն է տալիս շփվելու մեր հասարա­կության ամենատարբեր շերտերի հետ: Վստա­հաբար կարող եմ ասել, որ ամենաձանձրալի մարդիկ քաղաքական գործիչներն են, իսկ այս «գաղջ» զանգվածի մեջ առավել անհետաքրքիր են նրանք, որոնք հատել են 50 տարեկանի սահ­մանագիծը: Նախօրոք գիտես, թե ինչ են ասելու, ինչ դեմագոգիայով և պոպուլիզմով են զբաղվե­լու, ինչպես են իրենք իրենց փառաբանելու և սե­փական անսխալականության մասին հեքիաթներ պատմելու: Կհամաձայնեք, չէ՞, որ ավելի երիտա­սարդները՝ Արփինե Հովհաննիսյանը, Գևորգ Գորգիսյանը, Արարատ Միրզոյանը, անկախ նրանից, թե ինչպիսի հայացքներ ունեն, տարբերվում են իրենց ավագ ընկերներից: Հանուն արդարության պետք է ասել, որ կան այնպիսիք, որոնք ժառան­գել են ավագ սերնդի թերությունները:

 

Բայց քաղաքական դաշտը բոլոր դեպքերում են­թադրում է որոշակի կաղապարներ, կարծրատիպեր, և կուսակցականը որոշ դեպքերում պար­տադրված է ասել՝ «Jawohl, mein Fuhrer»: Իսկ այն երիտասարդները, որոնց հանդիպում եմ քա­ղաքական դաշտից դուրս, ազատ են այդ կաղա­պարներից: Եթե փորձեմ առանձնացնել ամենակարևոր հատկությունը, որը ես հավանում եմ այդ ազատ երիտասարդների շատերի մեջ, դա (մի զարմացեք) պրագմատիզմն է:

 

Տարիներ, տասնամյակներ շարունակ մեր ամ­բողջ հասարակական դիսկուրսը հիմնված է ազ­գային ռոմանտիզմի վրա: Մանկապարտեզից սկ­սած դաստիարակությունը ելնում է «խեղճ», «տա­ռապյալ», բայց «հպարտ» և «վրեժխնդիր» հայի մոդելից: Այդ մոդելն իր դրական դերն է խաղա­ցել նախորդ դարի 60-70 թվականներին, բայց բացարձակապես անպետք է այսօր, երբ ունենք լավ թե վատ պետություն՝ իր բանակով և բոլոր մնացած ատրիբուտներով: Պատկերավոր արտահայտվելով՝ մենք այսօր այլևս չենք կարող ասել՝ «այո, ուտում է, կաշառք է վերցնում, փոխարենը հայրենասեր, ազգին նվիրված մարդ է»: Եթե որևէ բան պետք է արդիականացնել, ապա դա կրթությունն է, ավելի լայն իմաստով՝ հասարակա­կան մտածելակերպը՝ հրաժարվելով «ազգային-ազատագրական» զեղումներից:

 

Եվ ահա նոր սերունդը, գոնե նրա որոշակի մա­սը, խուսափել է այդ՝ դարն ապրած դաստիարա­կությունից»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net