Добавить новость
123ru.net
World News
Декабрь
2017

Բավրայի արդիականացված անցակետով բեռնափոխադրումների ծավալը 20-30%-ով ավելացել է. Հյուսիսային մաքսատուն-վարչության պետ

0

Բավրայի արդիականացված անցակետում կտրուկ մեծացել է թողունակությունը: Նորագույն տեխնոլոգիաները հնարավորություն են ստեղծում, որպեսզի ավելի արագ և որակով սպասարկում իրականացնենք:

Ինչպես հայտնում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այս մասին ասել է Հյուսիսային մաքսատուն-վարչության պետ Սուրեն Ղազարյանը։

«Արդեն իսկ 20-30 տոկոսով ավելացել է միայն բեռնափոխադրումների ծավալը: Միջինը օրական սպասարկում ենք շուրջ 150 բեռնատար և 240 մարդատար ավտոմեքենա»,-տեղեկացրել է նա։

Պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքային փոփոխությունների արդյունքում մաքսային ձևակերպումներն իրականացվում են նաև տարածքային ստորաբաժանումներում: Ըստ Սուրեն Ղազարյանի, հեռավոր մարզերից Երևան հասնելու անհրաժեշտությունը վերանում է՝ Շիրակի մարզի բնակիչները նույն գործընթացը կարող են կատարել Գյումրիում՝ Հյուսիսային մաքսատուն-վարչությունում: Իսկ մաքսային ձևակերպումների պարզեցման արդյունքում, փաստաթղթերի արժանահավատության դեպքում տարածաշրջանում գործող տնտեսվարողները նույնպես Գյումրիում կարող են բեռը ձևակերպել գործարքի գնի մեթոդով:

«Ներդրվել է նաև մաքսային ձևակերպումների վայրի տեղորոշման նոր մեխանիզմ: Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողն այժմ կարող է հայտարարագիրը գրանցել, օրինակ, Սյունիքում՝ Հարավային մաքսատուն-վարչությունում, սակայն հսկողական բոլոր գործողություններն իրականացնել Բավրայի մաքսային կետում»,-նշել է Հյուսիսային մաքսատուն-վարչության ղեկավարը:

Հյուսիսային մաքսատուն-վարչությունում արձանագրում են, որ վերջին շրջանում Շիրակի մարզում ավելացել է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների թիվը՝ հասնելով շուրջ 1360-ի: «Հուլիսից գործառույթների ընդլայնման և բարեփոխումների արդյունքում մաքսային վճարների մուտքերն ավելացել են 110 միլիոն դրամով»,-տեղեկացրել է Սուրեն Ղազարյանը:

Կառույցի ղեկավարի հավաստմամբ՝ աշխատակիցների առջև հստակ խնդիր է դրված՝ բիզնեսին և քաղաքացիներին մատուցել արագ ու որակյալ ծառայություն՝ սպասարկումն իրականացնելով «մեկ պատուհան» սկզբունքով:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net