Անտոնիո Կոնտե. Անգլիական Պրեմիեր-լիգայում հիմա կա մի թիմ, որին անհնար է կանգնեցնելը
«Չելսի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է անգլիական Պրեմիեր-լիգայի 17-րդ տուրում «Հադերսֆիլդ Թաունի» նկատմամբ տոնած հաղթանակը (3:1):
Իտալացի մասնագետը գնահատել է նաև լոնդոնցիների հեռանկարները չեմպիոնական մրցավազքում: Այս պահին «Չելսին» առաջատար «Մանչեսթեր Սիթիին» զիջում է 11 միավորով` մեկ խաղ ավել անցկացնելով.
«Հենց սկզբից մենք խաղում էինք հիանալի տրամադրվածությամբ և ուժեղ թիմի հետ խաղում հաղթանակի հասնելու ցանկությամբ: Մի' մոռացեք, որ «Հադերսֆիլդը» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» և շատ խնդիրներ ստեղծեց նաև «Մանչեսթեր Սիթիի» համար, որը կարողացավ հաղթանակ տոնել միայն վերջին րոպեներին: Այդ իսկ պատճառով մենք պետք է գոհ լինենք մեր խաղից:
Այսպիսի հաղթանակները ամրապնդում են վստահությունը մեր ուժերի նկատմամբ, հատկապես այնպիսի դժվար պարտություններից հետո, ինչպիսին տեղի ունեցավ «Վեսթ Հեմի» հետ խաղում: Մենք վերջին 9 խաղերից 7-ում հաղթել ենք, մեկ խաղ անցկացրել ենք ոչ-ոքի` «Լիվերպուլի» հետ հյուրընկալվելիս, և պարտվել ենք միայն «Վեսթ Հեմին»:
Մրցաշարային աղյուսակում լավ դիրք ենք զբաղեցնում, բայց այս պահին կա մի թիմ, որին անհնար է կանգնեցնելը: Հակառակ դեպքում մենք տիտղոսի համար կպայքարեինք «Յունայթեդի», «Արսենալի», «Տոտենհեմի» և «Լիվերպուլի» հետ: Սա չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք «Մանչեսթեր Սիթիին» հասնելու փորձել կատարելուց, բայց իրականում մեզ մնում է հույս դնել յուրաքանչյուր հաջորդ խաղում հաղթելու վրա` հուսալով, որ առաջատարը լուրջ ձախողում կունենա»,- Կոնտեի խոսքերն է փոխանցում «Չելսիի» պաշտոնական կայքը:
