Добавить новость
123ru.net
World News
Декабрь
2017

ԵՄ-ն չի ցանկանում Ռուսաստանի փոխարեն Հայաստանին իշխել, ԵՄ-ն առաջարկում է առևտրային հարաբերություններ. Ջերոմ Շելթնս

0

«Netherlands Institute for Multyparty Democracy» կազմակերպության Գիտելիքների զարգացման, երկխոսության հարցերով մասնագետ Ջերոմ Շելթնսի կարծիքով՝ Եվրամիությունը բավականին խելացի հավասարակշռություն է մտցնում ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտի զարգացման հարցում օժանդակություն ցուցաբերելու և ներկայացնելու միջև:

Նա Tert.am-ի հետ զրույցում միևնույն ժամանակ նկատեց, որ Հայաստանը, Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր կնքելով, չպետք է պարտավորված իրեն զգա մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում բարեփոխումներ անելու հարցում, սակայն այնուամենայնիվ պետք է հաշվի առնի՝ Եվրամիության հետ առևտրային հարաբերություններ զարգացնելու խնդիր ունի:

«Իհարկե, կան շատ երկրներ, որոնք ասում են՝ ես չեմ ցանկանում ցանկացած միջամտություն իմ երկրի ներքին կյանքում՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Այս պարագայում՝ Եվրամիությունը բավականին անկեղծ է, ասում է՝ լավ, բայց այդ պարագայում մենք չենք կարող միմյանց հետ առևտրային հարաբերություններ ունենալ: Եթե այս հարցի շուրջ երկու կողմերը համաձայնություն են գալիս, շատ լավ է»,-նշեց նա:

Այս պարագայում փորձագետը նկատեց, որ արդեն երկրների պատասխանատվությանն է մնում, թե ինչպես են ցանկանում ընդլայնել իրենց համագործակցությունը՝ ցանկանու՞մ են Եվրամիության հետ տարբեր ձևաչափերում համագործակցել: Եվրամիության դեպքում, ամեն ինչ պարզ է, նա կարող է պարզապես ներկայացնել մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը, խոսել դրա մասին, բայց դա պարտադրել չի ցանկանում:

Խոսելով համաձայնագրի իրագործման մասին՝ նա նկատեց, որ Եվրամիությունում սովորել են, որ երբ Բրյուսելը բանակցում է Երևանի հետ, հետո Հայաստանի իշխող կուսակցությունը կարող է իրականացնել բարեփոխումներ, որոնք աջակցություն չստանան հասարակության կողմից:

«Միջազգային համաձայնագրերում ձևակերպված են նպատակները, պայմանագրի առաքելությունը, տեսլականը ներկայացվում են, բայց թե ինչպես է դրանց հասնում ցանկացած երկիր, չի ներկայացվում»,- նշեց Ջերոմ Շելթրը՝ նկատելով, որ շատ դեպքերում համաձայնագիրը թղթի վրա իրականացվում է, բայց իրական կյանքում փոփոխությունները շատ չեն:

Նա նկատեց, որ Եվրամիությունը բավականին նախագծեր է անում քաղաքացիական հասարակության շրջանում՝ ներկայացնելով, որ իրենք կնքել են համաձայնագիր, և հիմա արդեն վերջիններիս գործն է` հետևել համաձայնագրի իրագործմանը, որ համաձայնագիրն աշխատի հասարակության համար:

«Ես ասում եմ՝ քաղաքացիական հասարակությունը պետք է հետևողական լինի այս հարցում, բայց ոչ միայն նրանք ունեն այստեղ շահեր, իրականում այստեղ բիզնես ոլորտն էլ ունի շատ շահեր, և նրանց համար էլ է կարևոր, թե այդ բարեփոխումներն ինչպես կիրականանան, նրանց համար դրանք կաշխատե՞ն, թե ոչ,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում նկատելի է, որ իշխանությունները դեմ չեն, որ քաղաքացիական հասարակությունը այս հարցում իր ազդեցությունը մեծացնի,- օրինակ, Չինաստանում Եվրամիություն չի կարողանա փորձել քաղհասարակությանն այս հարցում աջակցել, քանի որ դրան երկրի ղեկավարությունը դեմ կլինի»:

Ջերոմ Շելթնսը, անդրադառնալով Հայաստանի կարգավիճակին, հնարավորություններին՝ ռուսական ազդեցություն գոտի լինելու և Եվրամիությանն ինտեգրվելու ցանկությանը, նշեց, որ իրականում Հայաստանը պետք է երկխոսի կողմերի հետ:

«Որքան շատ է երկխոսությունը, այնքան շատ է հասկացվածությունը: Շատ պարզ է, Դուք պետք է միշտ խոսեք բոլորի հետ: Խնդիրները չեն լուծվի առանց երկխոսելու»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ Հայաստանը շատ փոքր երկիր է՝ շրջապատված աշխարհաքաղաքական հսկաներով՝ Իրան, Ռուսաստան, Թուրքիա, Եվրամիությունը, ԱՄՆ, որտեղ մեծ հայկական համայնք կա:

«Հայաստանն այլ ընտրության հնարավորություն չունի, քան բոլորի հետ, ովքեր իրեն ակնհայտ թշնամի չեն, բանակցելն է: Անգամ թշնամիների հետ պետք է երկխոսի: Այո, Դուք պետք է բանակցեք Ռուսաստանի հետ: Կարծում եմ՝ Եվրամիությունն էլ ձեզ նույն բանը կասի: Եվրամիությունը չի ցանկանում Ռուսաստանի փոխարեն ինքը ձեզ իշխել: Եվրամիությունն առաջարկում է առևտրային հարաբերություններ, որովհետև ինքն էլ դրանից շահ ունի, և նա ունի նաև հնարավորություն ազդելու ժողովրդավարության զարգացման հարցում. ձեր ցանկությունն է՝ մերժե՞լ դրանք, թե ընդունել: Կարծում եմ՝ Հայաստանի համար շատ ավելի դրական կլինի Եվրոպային մոտ լինելը. հնարավոր է, որ Հայաստանի համար ավելի մեծ շուկա է Ռուսաստանը, բայց Եվրոպայի հետ հարաբերություն զարգացնելն էլ կարևոր է: Լավ է, որ դուք երկխոսում եք և՛ Ռուսաստանի, և՛ Եվրամիության հետ»,- ասաց նա:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net