Անցյալի մասնագիտություններ, որոնք այլևս գոյություն չունեն (լուսանկարներ)
Ոմանց կարծիքով՝ մոտ ապագայում ռոբոտներն աշխատաշուկայում կփոխարինեն մարդկանց. համարվում է, որ ռոբոտները հսկայական պոտենցիալ ունեն ժամանակակից մասնագիտությունները «յուրացնելու» հարցում։
Այսպես, տեխնոլոգիաների զարգացմանը համընթաց աստիճանաբար կանհետանա մի շարք մասնագիտությունների անհրաժեշտությունը, որոնք այսօր կարևոր և նույնիսկ անփոխարինելի են թվում մեզ համար:
Նման գործընթաց արդեն տեղի է ունեցել շատ տարիներ առաջ. 19-րդ դարի կեսին արդյունաբերական հեղափոխության ձեռքբերումներն անիմաստ են դարձրել մի շարք մասնագիտություններ, որոնք այն ժամանակ նույնպես սովորական և անհրաժեշտ են համարվել:
Big Picture-ը պատմել է մասնագիտությունների մասին, որոնք աստիճանաբար անհետացել են աշխատաշուկայից:
Knocker-up կամ knocker-upper (թակելով արթնացնող). մարդկանց աշխատանքի գնալու համար արթնացնողների մասնագիտությունն առաջացել է Անգլիայում և Իռլանդիայում: Արթնացնողներն օգտագործել են հիմնականում հնդկեղեգից պատրաստված երկար ձողեր, դագանակներ և մահակներ, իսկ վերևի հարկերի բնակիչներին արթնացնելու համար սիսեռով կրակել են պատուհանների վրա:
Այս ոլորտում աշխատել են հիմնականում տարեց մարդիկ, սակայն երբեմն նաև տեղական կոնստեբլները՝ լրացուցիչ վարձատրության դիմաց:
19-րդ դարում մարդիկ լուսանկարվել են դագերոտիպիայի՝ արծաթի յոդիդի լուսազգայունության վրա հիմնված գործընթացի շնորհիվ: Այս մեթոդով լուսանկարվող մարդիկ՝ դագերոտիպիստները, ստեղծել են իրենց հաճախորդների դիմանկարները:
Առնետ որսացողները փրկել են քաղաքների բնակիչներին այս վտանգավոր կրծողներից և դրանց միջոցով տարածվող վտանգավոր վարակներից:
Մի քանի տասնյակ տարի առաջ ամենապարզ մաթեմատիկական հաշվարկներն իրականացրել են մարդիկ, այլ ոչ թե հաշվիչները:
Գործարանների աշխատողները և այլ բանվորներ զվարճանալու կարիք են ունեցել, և այս գործառույթն իրականացրել է հրավիրված դասախոսը, որը բարձրաձայն կարդացել է նորություններ և գրական ստեղծագործություններ:
